Դեկտեմբերի, 20 2017
Անելիք Բանկի պարտատոմսերի 5-րդ տրանշը ցուցակվել է բորսայում

Անելիք Բանկի պարտատոմսերի 5-րդ տրանշը ցուցակվել է բորսայում

Անելիք Բանկի պարտատոմսերի 5-րդ տրանշը ս.թ. դեկտեմբերի 19-ին ցուցակվել և ընդգրկվել է NASDAQ OMX Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Պարտատոմսերի թողարկումը ներառում է 50 000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` $100 անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով:

Անելիք Բանկը սկսեց պարտատոմսերի թողարկումները 2016թ․ դեկտեմբերից և արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի 5 տրանշ ընդհանուր՝ $20 մլն և 1 մլրդ դրամ ծավալներով, որոնք բոլորը տեղաբաշխվել էին նշված ժամանակահատվածից շուտ և ցուցակվել NASDAQ OMX Արմենիայում:

վերադառնալ ցանկին