Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 22.08.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  8.02, 8.20
  •  557.00, 567.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  8.02, 8.20
  •  557.00, 567.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.97, 8.27
  •  555.00, 568.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  8.03, 8.20
  • 558.00, 567.00


Անելիք Բանկը շարունակում է ցուցանիշների կայուն աճ արձանագրել

Անելիք Բանկը շարունակում է ցուցանիշների կայուն աճ արձանագրել

Անելիք Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավել է դիրքերը և ներառվում է առաջատար հնգյակում , արդեն նաև ըստ ստացված շահույթի մեծության՝ 2,4 մլրդ ՀՀ դրամ։

2016 թվականի տարեվերջի համեմատ 2017թ. 2-րդ եռամսյակի արդյունքներով Բանկի ակտիվներն աճել են ավելի քան 9%-ով (282.5 մլրդ. ՀՀ դրամից դառնալով 308.0 մլրդ. ՀՀ դրամ), պահպանելով դիրքը ՀՀ բանկային համակարգի 5-յակում:

Ինչ վերաբերում է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններին՝ ապա դրանք աճել են ավելի քան 8%-ով՝ կազմելով 183.2 մլրդ. ՀՀ դրամ:

«Կցանկանայի շեշտել, որ բանկի մեծագույն նվաճումներից է այն, որ Բանկն արդեն իսկ ներառված է Բանկային համակարգի առաջատար հնգյակում նաև իր շահույթի ցուցանիշով, որը 1-ին կիսամյակի տվյալներով կազմել է շուրջ 2,4 մլրդ. ՀՀ դրամ ։ Ակնկալում ենք նաև, որ 2-րդ կիսամյակի շահույթը կգերազանցի 1-ին կիսամյակում գրանցված արդյունքները։ Գրանցված ձեռքբերումները հնարավոր է եղել ապահովել ազատ միջոցների արդյունավետ տնօրինման և որակյալ հաճախորդների ներգրավման միջոցով: 2-րդ եռամսյակը հատկանշական էր նաև նրանով, որ Անելիք Բանկը ստացավ Moody’s միջազգային ռեյթինգային գործակալությունը՝ B2 վարկանիշ, կայուն կանխատեսմամբ»,- նշեց Անելիք Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը:


Возврат к списку