Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 22.08.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  8.02, 8.20
  •  557.00, 567.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  8.02, 8.20
  •  557.00, 567.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.97, 8.27
  •  555.00, 568.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  8.03, 8.20
  • 558.00, 567.00


Անելիք Բանկը միացել է «Еarlyone» հավելվածին

Անելիք Բանկը միացել է «Еarlyone» հավելվածին

Այսուհետ «Անելիք Բանկի» հաճախորդները «Еarlyone» հավելվածի շնորհիվ հերթ կանգնելու անհրաժեշտություն այլեւս չեն ունենա։

«Earlyօne»-ը անվճար հավելված է, հասանելի iOS եւ Androidհամակարգերով աշխատող սարքավորումների համար, որը թույլ է տալիս նախապես հերթագրվել Բանկում գործարք կատարելու համար։

Պարզ քայլերի հաջորդականության շնորհիվ հաճախորդները կկարողանան կառավարել իրենց ժամանակը՝ նախապես հերթագրվելով «Անելիք Բանկի» իրենց նախընտրելի մասնաճյուղում ցանկացած գործարք կատարելու համար: Պարզապես հարկավոր է ներբեռնել «Earlyօne» հավելվածը, կազմակերպությունների ցանկից համապատասխանաբար ընտրել «Անելիք Բանկը», Բանկի նախընտրելի մասնաճյուղը, այնուհետ անհրաժեշտ ծառայությունը եւ ամրագրել հարմար օրը ու ժամը։ Հավելվածը կստեղծի հատուկ քառանիշ կոդ, որը հարկավոր կլինի մուտքագրել Բանկում տեղադրված հերթի կառավարման սարքի համապատասխան պատուհանում, որի արդյունքում կտրամադրվի կտրոն եւ հաճախորդը կկարողանա սպասարկվել՝ խուսափելով հերթերից։

«Բանկը մշտապես աշխատում է իր կողմից առաջարկվող ծառայությունների եւ սպասարկման որակի կատարելագործման ուղղությամբ, այդ իսկ պատճառով մենք կարեւորում ենք տվյալ համագործակցությունը, եւ կարծում եմ, որ հաճախորդները շատ արագ կգնահատեն այս նախագծի հարմարավետությունն առաջին իսկ օգտագործումից հետո», - ասել է «Անելիք Բանկի» վարչության նախագահի տեղակալ - բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Նշենք նաեւ, որ հավելվածը չունի սահմանափակումներ եւ ցանկության դեպքում հերթագրվել կարող են ինչպես բանկի հաճախորդները, այնպես էլ բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք։


Էջը թարմացվել է 21/07/2017 16։53


Возврат к списку