Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 25.07.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.85, 8.15
  •  552.00, 565.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  7.89, 8.10
  • 554.00, 563.00


Անելիք Բանկը սկսել է բիզնեսի վարկավորման նոր, լայնամասշտաբ ծրագիր` իր ձևաչափով առաջինը ՀՀ բանկային համակարգում

Անելիք Բանկը սկսել է բիզնեսի վարկավորման նոր, լայնամասշտաբ ծրագիր` իր ձևաչափով առաջինը ՀՀ բանկային համակարգում

Անելիք Բանկը սկսում է վարկավորման նոր ծրագիր` մրցույթ: ՀՀ Բանկային համակարգում նոր և առաջինը իր ձևաչափով իրականացվող մրցույթում մասնակիցները կվարկավորվեն իրենց իսկ առաջարկած վարկավորման տոկոսադրույքով։ Մրցույթը լինելու է շարունակական և Բանկը այս նոր մոտեցումը կկիրառի նաև այլ բանկային ծառայությունների համար։

Որպես պիլոտային մոտեցում վարկավորման ընդհանուր ծավալը առաջին փուլի համար կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար: Մրցույթի մասնակիցները, Բանկի կողմից նախապես հաստատված վարկի համար կներկայացնեն մրցույթի մասնակցության հայտեր:

Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից փակ ծրարով ներկայացրած տոկոսադրույքի առաջարկները կբացվեն Բանկի ներկայացուցիչների, մրցույթի մասնակիցների և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մրցույթում ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները (տոկոսադրույքի նվազման կարգով) կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

Մրցույթի մասնակցության հայտերը կբացվեն մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին` մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում, որը զուգահեռ կհեռարձակվի համացանցում` ուղիղ կապով:

Վարկի նվազագույն գումարը սահմանվում է 50,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույն գումարը` 250,000 ԱՄՆ դոլար: Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը 7.7% է, իսկ վարկի առավելագույն տոկոսադրույքը կլինի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը: Վարկերը տրամադրվելու են ԱՄՆ դոլարով և մինչև 60 ամիս ժամկետով:

«Ուրախությամբ հայտնում եմ, որ Անելիք Բանկն առաջինն է, որ ներդնում է Բիզնեսի վարկավորման այս նոր մոտեցումը, որն ուղղված է ՀՀ տնտեսության ոլորտների զարգացմանը, բիզնես գործընթացի աշխուժացմանը, և մենք համոզված ենք, որ տվյալ նախագիծը կլինի հեռանկարային և կնպաստի Բանկի և հաճախորդների միջև կայուն հարաբերությունների ձևավորմանը և զարգացմանը:

Անելիք Բանկն, իր հաճախորդներին ցուցաբերում է անհատական մոտեցում, ինչի մասին վկայում է նաև վարկավորման այս նոր մոտեցումը, որը հնարավորություն է տալիս հաճախորդին Բանկի կողմից հաստատված վարկը ստանալ իր բիզնեսի համար առավել արդյունավետ տոկոսադրույքով, որի հաշվարկն իրականացնում է հենց ինքը` հաճախորդը», - ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:

Նշենք, որ մասնակիցները վարկային հայտերը կարող են ներկայացնել 2017 թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն օնլայն հեռարձակմամբ՝ 2017թ, Սեպտեմբերի 4-ին։

Մրցույթի պաշտոնական ծանուցմանը, կանոնակարգին և հայտի ձևաթղթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

12.07.2017


Возврат к списку