Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 25.07.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.85, 8.15
  •  552.00, 565.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  7.89, 8.10
  • 554.00, 563.00


Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն այսուհետ կգործի նոր հասցեում

Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն այսուհետ կգործի նոր հասցեում

Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն իր հաճախորդներին կշարունակի մատուցել բանկային ծառայություններ արդեն նոր հասցեով: Մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 17/1 հասցեում, որին ներկա են եղել Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Բանկի հաճախորդներ, գործընկերներ ու բարձրաստիճան հյուրեր:
«Ժամանակակից, գեղեցիկ և հարմարավետ կահավորված այս նորաբաց մասնաճյուղը շահեկանորեն գրավիչ է իր հարմարավետ դիրքի շնորհիվ, ինչը նպաստելու է Բանկի նոր հաճախորդների ներգրավմանը: 
Նորաբաց մասնաճյուղում ստեղծվել են հաճախորդների համար հարմարավետ եւ արդյունավետ սպասարկման պայմաններ»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Իսկ Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման վարչության պետ Արման Ամիրխանյանի խոսքերով. ««Նոր Նորք» մասնաճյուղի վերաբացումը Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկն ակտիվորեն համագործակցում է ինչպես բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ` մատուցելով նրանց տարատեսակ և բարձրակարգ բանկային ծառայություններ»:
Նշենք, որ «Նոր Նորք» մասնաճյուղը աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:15-ից մինչև 16:45-ը, Նոր Նորք վարչական շրջան Գայի պողոտա 17/1 հասցեով:

10.07.2017թ., 16:27

Возврат к списку