Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 22.06.2017
Կանխիկ:
  •  478.00, 481.50
  •  7.96, 8.14
  •  531.00, 541.00

Անկանխիկ:
  •  478.00, 481.50
  •  7.96, 8.14
  •  531.00, 541.00

Քարտային:
  •  478.00, 483.00
  •  7.90, 8.30
  •  529.00, 542.00

Համակարգերով:
  • 478.50, 481.50
  •  7.97, 8.14
  • 532.00, 541.00


Անելիք Բանկը թողարկել է նոր «Հոգատար» քարտ` բազմաթիվ զեղչերով և առավելություններով:

Անելիք Բանկը թողարկել է նոր «Հոգատար» քարտ` բազմաթիվ զեղչերով և առավելություններով:

«Անելիք Բանկը» թողարկել է նոր «Հոգատար» ArCa Classic քարտ հատուկ թոշակառուների համար, որը նրանց տրամադրվում է անվճար:

Այն հնարավորություն է ընձեռում թոշակառուներին ստանալ իրենց թոշակներն ArCa պլաստիկ քարտերով, առանց տարեկան սպասարկման, կանխիկացման և այլ վճարների, ինչպես նաև` Աստղիկ ԲԿ-ում ստանալ 10% զեղչ ամբուլատոր/ստացիոնար բուժումից և անվճար կատարել արյան ընդհանուր քննություն և ինսուլինի քանակական որոշումն արյան մեջ: Քարտը հնարավորություն է ընձեռում նաև ստանալ 5% զեղչ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ և «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղատների ցանցում գնումներ կատարելիս:

Մենք հոգ ենք տարել, որ մինչև 70 տարեկան այն կենսաթոշակառուները, ովքեր ձեռք կբերեն Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերության կողմից Դժբախտ Պատահարների`«Ընտանիք ծրագիր» և Գույքի` «Բնակարան ակտիվ» (ֆիքսված տարբերակ) ապահովագրություն, կարողանան Աստղիկ ԲԿ-ում օգտվել մի շարք հետազոտություններից վճարելով ընդամենը 5,000 ՀՀ դրամ: Նշենք , որ Բանկի քարտապանները 500,000-2,000,000 ՀՀ դրամ ապահովագրական գումարի դիմաց կվճարեն ընդամենը 5,000-18,000 ՀՀ դրամ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում է ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ` ինչպես օրինակ «Հոգատար» ArCa քարտը: Հուսով ենք, որ այս քարտը որոշ չափով կթեթևացնի կենսաթոշակառուների հոգսերը»,- նշեց Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

19.06.2017



Возврат к списку