Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 26.05.2017
Կանխիկ:
  •  480.00, 483.50
  •  8.41, 8.59
  •  534.00, 544.00

Անկանխիկ:
  •  480.00, 483.50
  •  8.41, 8.59
  •  534.00, 544.00

Քարտային:
  •  479.00, 484.50
  •  8.40, 8.70
  •  534.00, 547.00

Համակարգերով:
  • 480.50, 483.50
  •  8.42, 8.59
  • 535.00, 544.00


Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 3-րդ տրանշը

Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 3-րդ տրանշը

Սույն թվականի մարտի 15-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի երրորդ՝ այս անգամ արդեն դրամային տրանշը:
Բանկի պարտատոմսերի 3-րդ թողարկումը ներառելու է 20,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12.25% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով:

«Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում կամ մնացած 13 մասնաճյուղերում: Պարտատոմսեր ձեռքբերած հաճախորդներին Անելիք Բանկն առաջարկում է մի շարք առավելություններ` ՀՀ դրամով արդեն հաստատված վարկային սահմանաչափ` գնված պարտատոմսի գումարի 50 տոկոսի չափով, Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, Priority pass ծառայության տրամադրում աշխարհի 700 օդանավակայաններում, VIP-lounge ծառայության հասանելիություն ու բժշկական ապահովագրություն` կախված գնված պարտատոմսերի ծավալից: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 500.000 ՀՀ դրամ: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում»,-նշեց Անելիք Բանկի վարչության նախագահի խորհրդական Կարեն Նալբանդյանը:

13.03.2017

Возврат к списку