Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 26.05.2017
Կանխիկ:
  •  480.00, 483.50
  •  8.41, 8.59
  •  534.00, 544.00

Անկանխիկ:
  •  480.00, 483.50
  •  8.41, 8.59
  •  534.00, 544.00

Քարտային:
  •  479.00, 484.50
  •  8.40, 8.70
  •  534.00, 547.00

Համակարգերով:
  • 480.50, 483.50
  •  8.42, 8.59
  • 535.00, 544.00


Անելիք Բանկը գործարկել է «Բարև Անելիք» համակարգը

Անելիք Բանկը գործարկել է «Բարև Անելիք» համակարգը

Անելիք Բանկն առաջինը հայաստանյան ֆինանսական կառույցներից գործարկել է ֆեյսբուքյում հաճախորդների հետ հաղորդակցման ավտոմատիզացված համակարգ՝ «Բարև Անելիք» ամենաարագ օգնականը: ️

Բանկի ֆեյսբուքյան էջին անձնական նամակով գրելով «Բարև Անելիք»` համակարգը ներկայացնում է Բանկի կողմից մատուցվող գրեթե բոլոր ծառայությունների մասին ինֆորմացիան շատ արագ` հաշված վայրկյանների ընթացքում, ընդ որում, հաճախորդներն իրենք կարող են ընտրել իրենց հետաքրքրող ինֆորմացիան:

««Բարև Անելիք» համակարգը գործարկվեց փետրվարի 20-ին և այս կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչի մասին են վկայում մեզ ստացված հազարից ավելի նամակներըև հաճախորդների բազմաթիվ դրական արձագանքները: Համակարգի միջոցով հաճախորդները կարող են ստանալ ոչ միայն Բանկի պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվություն, այլև` մի շարք հաճելի և օգտակար տեղեկատվության, ինչպիսիք են օրինակ` օրվա նորություններ ու բանկում թափուր հաստիքները»,- նշեց «Անելիք Բանկի» Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը: Վերջինս նաև հավելեց, որ ապագայում «Բարև Անելիքը» կհամալրվի նոր հետաքրքիր հնարավորություններով։

#barevanelik

07.03.2017

Возврат к списку