Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 24.03.2017
Կանխիկ:
  •  482.50, 485.50
  •  8.38, 8.53
  •  517.00, 527.00

Անկանխիկ:
  •  482.50, 485.50
  •  8.38, 8.53
  •  517.00, 527.00

Քարտային:
  •  482.00, 486.00
  •  8.25, 8.55
  •  516.00, 529.00

Համակարգերով:
  • 483.50, 485.50
  •  8.39, 8.53
  • 518.00, 527.00


Անելիք Բանկը թողարկել է դոլարային պարտատոմսերի  երկրորդ տրանշը` 6.25% տարեկան եկամտաբերությամբ:

Անելիք Բանկը թողարկել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշը` 6.25% տարեկան եկամտաբերությամբ:

Անելիք Բանկը երկրորդ անգամ թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր` ԱՄՆ դոլարով և 6.25% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Բանկն առաջին անգամ իր պատմության մեջ թողարկեց անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք նշված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել են:

«Անելիք Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ճկուն ներդրումային գործարքներ: Իսկ պարտատոմսերը հանդիսանում են ներդրումներն ապահովելու և ինֆլյացիայից պաշտպանելու հարմար ու աշխարհում տարածված գործիք», - նշեց Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը: 

Կարևոր է, որ պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով: Անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ունեն մի շարք առանձնահատկություններ` ցպահանջ չեն, սակայն ցանկացած պահի կարող են վաճառվել շուկայական գնով:

Երկրորդ թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք` Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից յուրաքանչյուրում` Երևանում ու մարզերում:

Պարտատոմսեր ձեռքբերած հաճախորդներին Անելիք Բանկն առաջարկում է մի շարք առավելություններ` ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով արդեն հաստատված վարկային սահմանաչափ, SWIFT փոխանցումների համար սահմանված սակագներից 25% չափով զեղչ, Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, Priority pass ծառայության տրամադրում աշխարհի 700 օդանավակայաններում, VIP-lounge ծառայության հասանելիություն ու բժշկական ապահովագրություն` կախված գնված պարտատոմսերի ծավալից:

06.03.2017

Возврат к списку