Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 17.05.2013

  • 415.50, 418.50
  • 13.05 13.45
  • 530.00, 540.00


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուների միջև դեպի Հունաստան ուղեգրի խաղարկությունը

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուների միջև դեպի Հունաստան ուղեգրի խաղարկությունը

Սույն թվականի օգոստոսի 1-ին ժամը 12:00-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում` Վարդանանց 13 հասցեում,  Բանկի ավանդատուների մասնակցությամբ տեղի ունեցավ «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուների միջև դեպի Հունաստան ուղեգրի խաղարկությունը` «Ուղևորություն Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով»: Խաղարկությանը մասնակցել են այն բոլոր ավանդատուներն, ովքեր 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2012 թվականի հուլիսի 25-ը ներառյալ «Արձակուրդայինե ավանդ են ներդրել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում:
Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցում էին 329 ավանդատու: Ներդրած ավանդի յուրաքանչյուր 100.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը ավանդատուին ընձեռում էր  ուղեգիրը շահելու լրացուցիչ հնարավորություն:
Պատահականության սկզբունքով ավանդատուներից մեկը թափանցիկ արկղի միջից ընտրեց երջանիկ հաղթողի համարը:
 Խաղարկության արդյունքում ուղեգիրը շահեց 000/12/00024  պայմանագրի համարով ավանդատուն:
Տեղում, լրատվամիջոցների և ավանդատուների ներկայությամբ, երջանիկ ավանդատուն հեռախոսազանգի միջոցով տեղեկացվեց շահելու մասին:
Մրցանակը` 2 անձի համար ուղեգիր դեպի Հունաստան, տրամադրվել էր «Իմ տուր» տուրիստական ընկերության կողմից, որն էլ հենց հաղթողին կհանձնի վերը նշված մրցանակը, հենց որ հաղթողը ներկայանա  նշված ընկերություն:
««ԻՄ տուր» տուրիստական ընկերությունն ուրախ է տրամադրել հաղթողին 7 օրյա ուղեգիր դեպի Հունաստան 2 անձի համար` ճանապարհոդրություն Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով»,- նշեց «ԻՄ տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Քրիստինա Հարությունյանը:
«Արդեն 2-րդ տարին է, ինչ Բանկն «Արձակուրդային» ավանդատեսակի հետ իրականացնում է խաղարկություն: Նախորդ խաղարկության հաղթողը` Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մեր ավանդատուն, հաղթեց ուղեգիր դեպի Փարիզ 2 անձի համար: Մեր համար ոգևորիչ փաստ է հանդիսանում բնակչության արձագանքը նշված խաղարկությանը, որի վառ ապացույցն է  ավանդատուների թվի աճը. 2012 թվականի 6 ամիսների ընթացքում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը ավելացել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամով` հատելով 22 մլրդ սահմանագիծը, իսկ  ավանդատուների թիվն ավելացել է 13,5 %-ով, որը ոգևորիրչ փաստ է:
 Նշեմ նաև, որ վերջին 1 տարվա ընթացքում ֆիզիկական անձ հանդիսացող ավանդատուների թիվն ավելացել է ավելի քան 42%-ով, իսկ ավանդային պորտֆելն աճել է ավելի քան 8 մլրդ ՀՀ դրամով, որը պայմանավորած է Բանկի բոլոր ավանդատեսակներով: Կարող եմ վստահությամբ ասել, որ ավանդատուներն «Անելիք Բանկ» ՓԲԸում կկարողանան գտնել լավագույն պայմաններով, իրենց պահանջմունքները բավարարող ավանդ:
Իսկ վերը նշված ցուցանիշներն ըդգծում են  բնակչության վստահությունը մեր Բանկի նկատմամբ» ,-  ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
 «Մենք անչափ կարևորում ենք յուրաքանչյուր ավանդատուին և շնորհակալ ենք իրենց` վստահության համար: Իսկ «Արձակուրդային» ավանդի հետ նման խաղարկությունները շարունակական են լինելուե, - նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Զարգացման վարչության պետի տեղակալ Աննա Ղազարյանը:


«Անելիք Բանկ» ՓԲԸ
01.08.2012


Վերադառնալ