Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 18.05.2013

  • 416.00, 419.00
  • 13.00 13.45
  • 530.00, 541.00


«Անելիք Բանկ» ՓԲԸ  իր քարտապանների համար ներդրել է Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցը

«Անելիք Բանկ» ՓԲԸ իր քարտապանների համար ներդրել է Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցը

«Անելիք Բանկ» ՓԲԸ  իր քարտապանների համար ներդրել է Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցն` ավելի քան 400 լավագույն   խանութներով և սպասարկման կետերով:

Բանկի  քարտապաններն արդեն հնարավորություն ունեն օգտվելու մինչև 50% զեղչերից Հայաստանի ավելի քան 400 խանութներում և սպասարկման կետերում, ինչպես նաև ստանալ միչև 20% հավելյալ զեղչեր գերծող զեղչերին շուրջ 200 խանութներում և սպասարկման կետերում: Բանկի կողմից ներդրված զեղչային ցանցն ընդգրկում է տարբեր նախասիրությունների անձանց համար նախատեսված առևտրի և սպասարկման կետերի լայն շրջանակ:

««Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, ներդնելով  այս զեղչային ցանցը, նպատակ ունի խթանելու անկանխիկ գործարքներն իր քարտապանների շրջանում: Զեղչային ցանցն առանձնանում է մի շարք հատկանիշներով նմանատիպ այլ ծրագրերից: Առանձնահատկություններից առաջնայինը, թերևս, սպասարկման կետերի քանակն է. մեր դիտարկումներով Հայաստանի ոչ մի զեղչային ցանց չի ներառում նման քանակի խանութներ, առևտրի և սպասարկման կետեր: Կցանկանայի նաև առանձնացնել գործող զեղչերին հավելյալ զեղչերի առկայությունը. մեր քարտապանները նշված ավելի քան 400 վաճառակետերից շուրջ 200-ում կստանան մինչև 20% զեղչ, վաճառակետերում գործող զեղչերի դեպքում` նույնպես: Բացի նրանից, որ այն ամենամեծ զեղչային ցանցն է ամբողջ Հայաստանում, այն  նաև առանձնանում է իր տարածքային լայն ընդգրկմամբ` իր մեջ ներառելով Հայաստանի տարբեր մարզերի մի քանի տասնյակ խանութներ և սպասարկման կետեր: Մեր քարտապաններն այլևս կարիք չեն ունենա պահել տարբեր խանութների  զեղչային քարտեր և ամեն անգամ գնումներ կատարելիս փնտրել դրանք դրամապանակում:  «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած ARCA, VISA, MasterCard քարտ բացի վճարահաշվարկային քարտից կլինի հենց զեղչային քարտ:

Մենք շարունակելու ենք զարգացնել մեր զեղչային ցանցը և նպատակ ունենք մինչև տարեվերջ այն հասցնել ավելի քան 500 խանութի և սպասարկման կետի, հատկապես, որ արդեն կան դրա նախադրյալները:

Բացի զեղչային ցանցից, այս տարի մեր քարտապաններին սպասվում են նոր անակնկալներ ևս: Սույն թվականի մայիսի 21-ին առաջին անգամ Հայաստանում շուկա ենք հանել Գեդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ թողարկված «Հոգատար» ArCa Classic զեղչային և կուտակային քարտը: Բացի այս, նախատեսվում է  շուկա հանել Հայաստանում նմանը չունեցող քարտային նոր պրոդուկտներ նույնպես, որոնց մասին բնակչությանը կտեղեկացնենք առաջիկայում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Անելիք Բանկ ՓԲԸ

04.07.2012

Վերադառնալ