Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 24.05.2013

  • 414.00, 417.00
  • 13.10, 13.50
  • 533.00, 543.00


«Անելիք Բանկ» ՓԲԸ առաջարկում է հաճախորդներին Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտեր առավել մատչելի սակագներով

«Անելիք Բանկ» ՓԲԸ առաջարկում է հաճախորդներին Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտեր առավել մատչելի սակագներով

«Անելիք Բանկ» ՓԲԸ 2012 թվականի հունիսի 11-ից հաճախորդներին առաջարկում է առավել մատչելի սակագներով  Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտեր:

 Այսուհետ, հաճախորդները  Visa Classic  և   MasterCard Standard քարտերը կարող են ձեռք բերել 4000 ՀՀ դրամ տարեկան սպասարկմամբ և չնվազող մնացորդով, իսկ Visa, MasterCard Gold և Business  քարտերը` 10.000 ՀՀ դրամ  տարեկան սպասարկմամբ և չնվազող մնացորդով, նախկին 15,000 ՀՀ դրամ  տարեկան սպասարկման և 40,000 ՀՀ դրամ  չնվազող մնացորդի փոխարեն:

Իջեցվել են նաև  Visa Electron և Cirrus Maestro միջազգային պլաստիկ քարտերի սակագները` դրանց համար սահմանելով 2500 դրամ չնվազող մնացորդ և տարեկան սպասարկում: Բացի սակագների փոփոխություններից, Բանկը 2012 թվականին պլաստիկ քարտերի հետ կապված հաճախորդներին է առաջարկելու մի շարք նորություններ:  

««Անելիք Բանկ» ՓԲԸ 2012 թվականին մի շարք անակնկալներ է նախատեսել իր հաճախորդների համար: Քարտային շուկայում մենք կատարել ենք մարքեթինգային վերլուծություն և հաշվի առնելով բնակչության նախասիրությունները`  մենք առաջիկայում կառաջարկենք մի շարք նոր քարտային պրոդուկտներ:

Արդեն /սույն թվականի մայիսի 21-ից /շուկա ենք հանել Գեդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ նոր «Հոգատար» ArCa  Classic քարտերը, որոնք քարտապանին հնարավորություն են տալիս  ստանալ 5% զեղչ «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցում, ինչպես նաև` դառնալ Սթար ակումբի անդամ և ստանալ հավելյալ 10%  կուտակային միավորներ` ի լրումն եռամսյակի ընթացքում իրենց կուտակած միավորների և օգտվել մի շարք այլ առավելություններից: Բացի այս, նախատեսվում է  քարտային ուրիշ նոր պրոդուկտների ներմուծում, որոնց մասին բնակչությանը կտեղեկացնենք առաջիկայում»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: 

«Անելիք Բանկ» ՓԲԸ
  22.06.2012

Վերադառնալ