«Անելիք Բանկ» ՓԲԸ գրանցել է POS-տերմինալների քանակի զգալի աճ
«Անելիք Բանկ» ՓԲԸ 2012 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում գրանցել է POS-տերմինալների քանակի զգալի աճ: Բանկը 2012 թվականի առաջին չորս ամիսներին, առեւտրի եւ սպասարկման կետերում տեղադրել է 3,6 անգամ ավել POS-տերմինալներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Տարվա սկզբի համեմատ POS-տերմինալների քանակն աճել է 16% - ով `հատելով 500 - ի սահմանագիծը:«Մենք մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք առեւտրային եւ սպասարկման կետերում տեղադրված POS-տերմինալների ցանցի զարգացման վրա եւ 2012 թվականի սկզբից Բանկի մարքեթինգի եւ հասարակության կապերի վարչության հետ համատեղ մեզ հաջողվեց բավական չափով ընդլայնել Բանկի POS-տերմինալների ցանցը: Կան բոլոր հնարավորությունները, որ մինչեւ 2012 թվականի ավարտը Բանկի գործող տերմինալների քանակը կանցնի 600 - ի սահմանագիծը », - նշեց Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության առաջատար մասնագետ, POS-տերմինալների ներգրավման եւ զարգացման պատասխանատու Արթուր Թանգամյանը:
«Մենք նախատեսում ենք 2012-13 թվականներին առաջարկել պլաստիկ քարտերով նոր բանկային պրոդուկտներ, որոնք, կարծում եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնեն հաճախորդների շրջանում: Հուսով եմ, որ այդ նոր քարտերով մեզ կհաջողվի նաեւ շեշտակի ավելացնել Բանկի պլաստիկ քարտերից օգտվող հաճախորդների քանակը», - նշեց Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ
24.05.2012
- Հետադարձ կապ+374 10 59 33 33
- ՄասնաճյուղերԵրևանում
- Հաճախորդներիսպասարկում
- Հաճախորդներիիրավունքներ
- Բաժնետերեր
- Թափուրաշխատատեղեր
- Տպել
415.50, 418.50
13.05 13.45
531.00, 541.00




