Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 18.05.2013

  • 416.00, 419.00
  • 13.00 13.45
  • 530.00, 541.00


«Անելիք Բանկ»  ՓԲԸ  ներդրել է նոր ավանդատեսակ` «Կայուն»

«Անելիք Բանկ» ՓԲԸ ներդրել է նոր ավանդատեսակ` «Կայուն»

 

«Անելիք Բանկ»  ՓԲԸ-ն  առաջարկում  է ավելացման իրավունքով նոր ավանդատեսակ` «Կայուն» :  Տվյալ ավանդատեսակի առավելությունը կայանում է նրանում, որ նույնիսկ 3 ամսով ավանդ ներդնելիս ավանդի համար հաշվարկվող տոկոսադրույքները բավական բարձր են` 8,5 % ՀՀ դրամի, 5,5 % ԱՄՆ դոլարի և 3% Եվրոյի դեպքում: Նշված տոկոսադրույքները պահպանվում են մինչև 9 ամիս ժամկետի դեպքում: 

«Ավանդատուները, ունենալով կարճաժամկետ ազատ միջոցներ, նույնիսկ կարճ ժամկետների դեպքում  կկարողանան ստանալ կայուն, բարձր եկամուտ` ներդնելով իրենց դրամական միջոցները Բանկի նոր «Կայուն» ավանդատեսակի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանկի բոլոր ավանդատուները կարող են ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` պահպանելով համապատասխան ամսվա տոկոսները, մենք կառաջարկենք ավանդատուներին կնքել երկարաժամկետ պայմանագիր, քանի որ 12 ամիս եւ մեկ օրվա համար իրենք կստանան էլ ավելի բարձր եկամուտ` 11,6 % ՀՀ դրամի, 8,3 % ԱՄՆ դոլարի և 5% Եվրոյի դեպքում, իսկ ժամկետից շուտ վերցնելիս, օրինակ 3-րդ ամսում, կկատարվի վերահաշվարկ`  8,5 % ՀՀ դրամի, 5,5 % ԱՄՆ դոլարի և 3% Եվրոյի համար, այսինքն` իրենք ամեն դեպքում կստանան համապատասխան ամիսների տոկոսները»,- նշեց  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը 

«Անելիք Բանկ» ՓԲԸ 

03.05.2012 

 


Վերադառնալ