Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 18.05.2013

  • 416.00, 419.00
  • 13.00 13.45
  • 530.00, 541.00


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն աջակցում է «Վիվա լա Ֆրանս» նախագծին

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն աջակցում է «Վիվա լա Ֆրանս» նախագծին

Արժևորելով բարեկամական ջերմ կապերը  հայ և ֆրանսիաիական ժողովուրդների միջև` «Հայկական Վեկտոր» մշակութային հիմնադրամը նախաձեռնեց «Վիվա լա Ֆրանս» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվեց  երգ և նկարահանվեց տեսահոլովակ` նվիրված  Ֆրանսիային և ֆրանսիական ժողովրդին: Նախաձեռնությանը մեծ խանդավառությամբ միացավ «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն` աջակցելով ծրագրին:

«Հայ-ֆրանսիական բարեկամությունը գնում է դեպի պատմության խորքը: 20-րդ դարի սկզբին Հայոց եղեռնից հրաշքով մազապուրծ եղած  100 հազարավոր հայերին ապաստանած Ֆրանսիան միշտ մեծ աջակցություն է ցուցաբերել մեր երկրին: Ֆրանսիայի կես միլիոնանոց հայ համայնքը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի քաղաքական ու մշակութային կյանքում և բազմաթիվ հայեր մեծ հաջողությունների են հասել այդ երկրում: Եղբայրական Ֆրանսիան առաջիններից  էր, որ պաշտոնապես ընդունեց և դատապարտեց Հայոց Մեծ Եղեռնը: Այս ամենի դիմաց մենք ցանկություն ունեինք ինչ-որ կերպ  արտահայտել մեր երախտագիտությունը և  «Վիվա լա Ֆրանս» ծրագիրը դարձավ լավագույն միջոցը»,-ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: 

Այս նախաձեռնությունը էլ ավելի կամրապնդի հայ—ֆրանսիական բազմադարյա բարեկամությունը: 

«Անելիք Բանկ» ՓԲԸ 

20.04.2012 


Վերադառնալ