Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 18.05.2013

  • 416.00, 419.00
  • 13.00 13.45
  • 530.00, 541.00


«Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգը 2012 թվականի 1-ին եռամսյակում գրանցել է զգալի աճ գրեթե բոլոր ցուցանիշներով

«Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգը 2012 թվականի 1-ին եռամսյակում գրանցել է զգալի աճ գրեթե բոլոր ցուցանիշներով

2012 թվականի 1-ին եռամսյակում   «Անելիք¦ Դրամական Փոխադրումների Համակարգով  իրականացվել է  ավելի քան 0,2 մլրդ ԱՄՆ դոլարի  փոխանցումներ, որը մոտ 21 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Թռիչքային աճ է նկատվել ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 220 %-ով:
Համակարգով իրականացված փոխանցումների քանակը  նախորդ տարվա համեմատ աճել է 92 %-ով` հասնելով գրեթե կես միլիոնի:  

    «2008 թվականի մինչճգնաժամային տարվա ցուցանիշների հետ համեմատած` 2012 թվականի 1-ին եռամսյակում զուտ փոխանցումների քանակը աճել է 62%-ով: Կցանկանայի  նշել, որ այս աճը պայմանավորված է ՌԴ ռուբլով փոխանցումների աճով, մրցակցային և ցածր փոխանցման սակագներով, ինչպես նաև փոխանցումների իրականացման արագությամբ, աշխարհի գրեթե 100 երկրներում գործող «Անելիք¦ Դրամական Փոխադրումների Համակարգովե - իր խոսքում նշեց «Անելիք Բանկ¦ ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:

  «Անելիք Բանկ¦ ՓԲԸ
18.04.2012թ.


Վերադառնալ