Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 19.06.2013

  • 408.50, 411.50
  • 12.50, 12.90
  • 545.00, 555.00


«Անելիք Բանկ» ՓԲԸ   նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները

«Անելիք Բանկ» ՓԲԸ նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները

 

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր ավանդատուներին առաջարկում է նորացված պայմաններով «Փոխարկային»  ավանդատեսակը: 

Ավանատեսակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է ցանկացած պահի փոխարկել ներդրված ավանդի արժույթը տվյալ պահին Բանկում գործող համապատասխան արժույթի փոխարժեքով, որից հետո ավանդի համար կգործի տվյալ արժույթի համար սահմաված տարեկան պարզ տոկոսադրույքը ` ՀՀ դրամի դեպքում մինչև` 12,2 %, ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,2%, Եվրոյի դեպքում` մինչև 5,2 % տարեկան տոկոսադրույք:  

«Ներդնելով ավանդներ «Փոխարկային» ավանդատեսակով` ավանդատուները հնարավորություն կունենան ստանալ տարեկան մինչև 12,2 տոկոս կայուն եկամուտ, ինչպես նաև  Ավանդատուն կարող է ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ: Այս ճկուն բանկային գործիքն իդեալական լուծում է` ավանդատուներին անցանկալի փոխարժեքային տատանումներից ապահովագրելու համար, և նրանց հնարավորություն է տրվում դրանց արդյունքում կորուստներ չկրել»,- ասաց  «Անելիք Բանկ» ՓԲԸ Գովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:  

Ավանդի նվազագույն չափը սահմանված է 100.000  ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո: Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում և ըստ ավանդատուի ցանկությամբ կարող են տոկոսները կապիտալացվել և հաշվարկված տոկոսագումարը յուրաքանչյուր ամիս կավելացվի ավանդի մայր գումարին: 

«Անելիք Բանկ» ՓԲԸ

23.03.2012


Վերադառնալ