«Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգի շրջանառությունը 2011 թվականին գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը:
2011 թվականին «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգով իրականացվել է շուրջ 2 մլն փոխանցումներ, որը մոտ 50 %-ով գերազանցել է նախորդ տարվա արդյունքները: Համակարգով իրականացված փոխանցումների ծավալն աճել է 13 %-ով` հատելով 1 մլրդ դոլարի սահմանգիծը: Զգալի աճ է նկատվել ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում, որն նախորդ տարվա համեմատ աճել է 37 % -ով: ««Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգով, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրների 63,000 սպասարկման կետերում, Հայաստանում օգտվում են 9 հայկական բանկեր, որը վկայում է «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգի բարձր հեղինակության ու համբավի մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: 2012 թվականին «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգում սպասվում են նոր առաջարկներ ու հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան հաճախորդներին էլ ավելի արագ ու ցածր սակագներով օգտվել Համակարգից"- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:
- Հետադարձ կապ+374 10 59 33 33
- ՄասնաճյուղերԵրևանում
- Հաճախորդներիսպասարկում
- Հաճախորդներիիրավունքներ
- Բաժնետերեր
- Թափուրաշխատատեղեր
- Տպել
416.00, 419.00
13.00 13.45
530.00, 541.00




