12.11.2009թ. կկայանա Բանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով

12.11.2009թ. կկայանա Բանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով

Ս.թ. հոկտեմբերի 27-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին կայացավ Անելիք Բանկ ՓԲԸ խորհրդի նիստ հեռախոսակապի միջոցով: Նիստին մասնակցում էին խորհրդի վեց անդամներից հինգը: Խորհրդի նախագահի բացակայության պատճառով նիստը վարում էր խորհրդի տարիքով ավագ անդամը` Հակոբ Գասարճեանը:
Խորհուրդը այլ հարցերի քննարկման հետ մեկտեղ կայացրեց որոշում` 2009թ. նոյեմբերի 12-ին, Երեւանի ժամանակով 13:00-ին, հրավիրել Բանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով հեռախոսակապի միջոցով` հետեւյալ օրակարգով.
1. Անելիք Բանկ ՓԲԸ կանոնադրությունում փոփոխությունների իրականացումը (Անելիք Բանկ ՓԲԸ Վարչության կազմը բաղկացած 8 անձից սահմանելու հարցը) եւ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու հարցի քննարկումը:
2. Արտաքին աուդիտի ընտրման եւ դրա վարձատրման հարցի քննարկումը:
3. Այլ հարցեր:


Возврат к списку