Ծանուցում

Ծանուցում

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

 «Անելիք Բանկե Փակ Բաժնետիրական Ընկերությունը հայտարարում է բանկի 2009թ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնելու մրցույթ:  
Մրցույթի կազմակերպման վայրը՝ ք.Երեւան, Բաղրամյան 75 
Մրցույթի հայտերն ընդունվում են 22.09.2009թ-ից – 22.10.2009թ-ը ներառյալ (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), ժամը 09:00 ից 15:30 ընկած ժամանակահատվածում 
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող ցանկացած կազմակերպություն, որն ունի 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ, բացառությամբ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների, որոնց համար նշված աշխատանքային փորձը պարտադիր չէ 

 Աուդիտի աշխատանքները պարունակում են. 

  • 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների/Հաշվապահական Հաշվառման Միջազգային Սանդարտներ/-ի պահանջներին համապատասխան, աուդիտորական եզրակացությունը և նամակ ղեկավարությանը: 
  • 2009թ-ի երեք եռամսյակների ֆինանսական հաշվետվության ստուգաքննման/աուդիտի/  եզրակացությունները 

  Մրցույթի հայտերը կբացվեն սույն ծանուցմամբ սահմանված ժամկետի ավարտից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում 
 
Մրցույթն անց է կացվում մրցութային հայտերի քննարկմամբ՝ համաձայն «Անելիք Բանկե ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կանոնակարգի
  Մ
րցույթին մասնակցելու պայմաններն ու փաստաթղթերի ցանկը սահմանված են «Անելիք Բանկե ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կանոնակարգով 
 
Մրցույթի անցկացման կարգին կարելի է ծանոթանալ՝ 

  • Հրապարակային ծանուցման օրվան հաջորդող օրը հետևյալ հասցեով՝ ք.Երեւան, Բաղրամյան 75՝ գանձելով պատճենահանման ծախսերը 
  • «Անելիք Բանկե ՓԲԸ տնային էջում, հետեւյալ հասցեով`  http://www.anelik.am/documents/armenian/75.doc

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 
22-87-44, 22-87-17 հեռախոսահամարներով 


Возврат к списку