|
|
Մամլո հաղորդագրությունՄամլո հաղորդագրությունՀայկական Անելիք Բանկ ՓԲԸ-ն հայտարարում է Լիբանանյան ԿրեդիտԲանկ-ի հետ ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին Անելիք Բանկ ՓԲԸ-ն դաշինքի մեջ է մտնում լիբանանյան ԿրեդիտԲանկի հետ: 51% բաժնեմասի փոխարեն հայկական բանկը կմեծացնի կապիտալը մինչեւ 15 մլրդ դրամ եւ կապիտալի մեծությամբ կմտնի Հայաստանի առաջատար բանկերի հնգյակ: “Գործարքը էական դրական նշանակություն ունի ոչ միայն մասնակից կողմերի, այլ նաեւ ամբողջ ֆինանսական համակարգի համար, քանի որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում մասնավոր գործարքում կապիտալի այդօրինակ մեծ ներհոսքը խոսում է օտարերկրյա ներդրողների կողմից Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի և հայ գործարարի նկատմամբ վստահության առկայության մասին” – ասել է “Անելիք Բանկ” ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Ռազմավարական դաշինքի արդյունքում “Անելիք Բանկ” ՓԲԸ ի դեմս ԿրեդիտԲանկի ձեռք է բերում իրավազորություններ եւ ռեսուրսներ ունեցող նոր գործընկեր` ընդլայնելով իր աշխարհագրական ներկայությունը, պրոդուկտների շրջանակը եւ հաճախորդների բազան: 1990թ. հիմնադրված “Անելիք Բանկ” ՓԲԸ հանդես է գալիս որպես ունիվերսալ բանկ, որն ակտիվ մասնակցություն եւ ներդրում ունի երկրի սոցիալ-տնտեսական դրության բարելավման բնագավառում: Ի լրումն երկրի տարածքում ունեցած մասնաճյուղերի լայն ցանցի, Բանկը նաեւ հանդիսանում է Մոսկվայում գտնվող “Անելիք Ռու” ՍՊԸ դուստր բանկի 100% սեփականատերը: “Անելիք Բանկ” ՓԲԸ ունի դրամական փոխանցումների սեփական “Անելիք” համակարգը, որում ընդգրկված են ավելի քան 100 երկիր, 200 բանկ, 63 հազարից ավելի սպասարկման կետեր: Անելիք Բանկ ՓԲԸ նոր բաժնետեր ԿրեդիտԲանկը Լիբանանի առաջատար բանկերից է` ակտիվների ավելի քան 1 մլրդ դոլար ծավալով: Բանկը հանդիսանում է Արաբական բանկերի միության (UBA) անդամ եւ ակտիվորեն մասնակցում է արաբական երկրների միջեւ ֆինանսական հարաբերությունների զարգացմանը: Բանկը հանդես է գալիս որպես կորպորատիվ եւ մանրածախ բանկ, բացի այդ մշակում է նաեւ միջանկյալ պրոդուկտներ, ինչպիսիք են ներդրումային ծրագրերը եւ ծրագրային ֆինանսավորումը: ԿրեդիտԲանկի գործառնական ցանցը ներառում է 16 մասնաճյուղ Լիբանանում, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային ներկայացուցչություններ: ԿրեդիտԲանկի մուտքը հայաստանյան շուկա պայմանավորված է Լիբանանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ակտիվացմամբ եւ Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ նկատմամբ արաբական աշխարհի հետաքրքրվածությամբ: “ԿրեդիտԲանկի համար “Անելիք Բանկ” ՓԲԸ հետ գործարքը բացառիկ հնարավորություն է` ընդլայնելու հասանելիությունը Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների շուկաներում առկա լավ հնարավորություններին: Մենք ուրախ ենք օգտվել այդ հնարավորություններից վստահելի եւ հարգված հայկական բանկի հետ միասին, որին արդեն մի քանի տարի է, ինչ ճանաչում ենք”, - նշել է ԿրեդիտԲանկի տնօրենների խորհրդի նախագահ Թարեք Խալիֆեն: “Մենք ուրախ ենք, որ ԿրեդիտԲանկի հետ համագործակցության շրջանակներում մեր զարգացումը դուրս է գալիս նոր մակարդակ: Մենք արդեն վաղուց դիտարկում ենք հուսալի ռազմավարական գործընկերոջ հետ մեր դիրքերի ամրապնդման հնարավորությունները եւ այժմ միավորվում ենք լիբանանյան առաջատար բանկի հետ, որը բանկային ոլորտում ունի առաջընթաց փորձ եւ գիտելիքներ”,- հայտարարել է “Անելիք Բանկ” ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: -“Մենք վստահ ենք, որ այդ գործընկերությունը ոչ միայն կնպաստի մեր հաջող գործունեության շարունակմանը, այլ նաեւ հնարավորություն կտա մեզ դուրս գալ նոր շուկաներ եւ ընդյալնել մեր հաճախորդներին առաջարկվող բանկային պրոդուկտների սպեկտրը”: “Անելիք Բանկ” ՓԲԸ բազմամյա միջազգային համագործակցության փորձ ունի մի շարք հայտնի ու հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնց թվում են “Եվրասիա” հիմնադրամը, Համաշխարհային Բանկը, “Լինսի” հիմնադրամը, Գերմանա-հայկական հիմնադրամը, KfW, Կոմերցբանկը, Զարգացման եւ Վերակառուցման Եվրոպական բանկը, IFAD-ը, DEG-ը, USDA-ը, IOM-ը, Փոքր եւ Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոնը եւ այլն: ՀՀ բանկային համակարգում “Անելիք Բանկ” ՓԲԸ այն եզակի բանկերից է, որն ի լրումն տեղական ԱրՔա քարտային համակարգի, մասնակցում է նաեւ VISA եւ MasterCard միջազգային խոշորագույն համակարգերին: |