EXPO `09
Ս.թ. մայիսի 16-18 Անելիք Բանկ ՓԲԸ-ն մասնակցել է LOGOS EXPO Center ընկերության կողմից կազմակերպված “Ֆինանսներ, Վարկ, Ապահովագրություն, Աուդիտ -2009” մասնագիտացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Ֆինանսների նախարարության, Հայաստանի Բանկերի Միության, Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միության աջակցությամբ:
“Անելիք Բանկ” ՓԲԸ-ն ցուցահանդեսին ներկայացրեց իր ինչպես նոր, այնպես էլ արդեն հաճախորդների վստահությունը վայելող պրոդուկտներն ու ծառայությունները: Հետաքրքրությունը մեծ էր հատկապես “Անելիք” համակարգով դրամական փոխանցումների, ավանդների եւ տարատեսակ վարկերի նկատմամբ: Ցուցահանդեսի հաճախորդները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում նաեւ բանկի տարեկան հաշվետվությունների, ինչպես նաեւ Բանկի վարչության նախագահ Ս. Ճզմաչյանի հրապարակված հարցազրույցների նկատմամբ:
Ցուցահանդեսը մեծ արձագանք գտավ ոչ միայն սպառողների, այլ նաեւ ԶԼՄ-ների շրջանակներում: Տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բանկի վարչության նախագահի տեղակալ Ա. Մկրտչյանը ներկայացրեց բանկում կատարված եւ կատարվելիք աշխատանքները:
Ցուցահանդես այցելել էին նաեւ “Անելիք բանկ” ՓԲԸ հետ երկարամյա համագործակցություն ունեցող հաճախորդները, որոնք եւս մեկ անգամ գոհունակություն հայտնեցին եւ հավաստեցին իրենց վստահությունը “Անելիք Բանկ” ՓԲԸ հանդեպ: