|
|
Նորություններ
«Անելիք Բանկ» ՓԲԸ թողարկած միջազգային պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականին աճել է գրեթե 30 %-ով «Անելիք Բանկ» ՓԲԸ թողարկած միջազգային VISA, MasterCard պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականի ընթացքում ավելացել է ավելի քան 6000-ով` գրեթե 30 տոկոսով, որին զուգահեռ մոտ 35 %-ով ավելացել է թողարկված քարտերով իրականացվող գործարքների թվաքանակը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարկային պորտֆելը 2011 թվականին հասել է 38,3 մլրդ դրամի: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2011 թվականի ընթացքում գրանցել է զգալի աճ` ավելանալով 8,7 մլրդ դրամով, որը գրեթե 30 %-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Բանկը շարունակել է հաճախորդներին առաջարկել բազմաբնույթ վարկատեսակներ` դրանով իսկ փորձելով բավարարել հաճախորդների պահանջները: Հիմնականում ավելացնելով բիզնեսի վարկավորման ծավալները, միաժամանակ առաջարկվել են ֆիզիկական անձանց համար նախատեսված տարատեսակ վարկեր` ավտովարկեր, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկեր, հիփոթեքային, ուսանողական և այլ տիպի սպառողական վարկեր:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն աճել է շուրջ 65,4 %-ով` 31.12.11թ. դրությամբ հասնելով ավելի քան 18,3 մլրդ դրամի : Ընդ որում, միայն 2011 թ. չորրորդ եռամսյակում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել են 3,2 մլրդ դրամով` 21,2 %-ով: Բանկի ընդհանուր ավանդային պորտֆելը` ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրաված, աճել է շուրջ 67,4 %-ով` հասնելով ավելի քան 20,5 մլրդ դրամի : Ֆիզ. անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է հիմնականում 3 ավանդատեսակներով` «Ապահով», «Վստահելի» և «Արձակուրդային», ընդ որում, «Ապահով» և «Վստահելի» ավանդատեսակների գծով Բանկն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշները` 6,2 մլրդ դրամ: Իսկ իրավաբանական անձանց դեպքում հիմնական աճը պայմանավորված է «Կուտակային» ավանդատեսակով:
"Անելիք" Դրամական Փոխադրումների Համակարգով 2011 թվականի 11 ամիսների ընթացքում փոխանցումների քանակը կազմել է 1,405,088, ինչը ավելի քան 50%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակաշրջանում կատարված փոխանցումների քանակը:
2011 թվականի դեկտեմբերին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է` Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատի հավաստագրի: 2012թ. փետրվարի 15-ին Երևանի ժամանակով ժամը 13:00-ին կկայանա «Անելիք Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի Արտահերթ Ընդհանուր ժողով:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում 2011 թվականի 11 ամսում ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է ավելի քան 6 մլրդ դրամով, մոտ 57%-ով, իսկ միայն դրամային ավանդները նույն ժամանակահատվածում աճել են 107%-ով: Ընդ որում, վերջին 2 ամիսներին պորտֆելն աճել է շուրջ 15%-ով` 2,1 մլրդ ՀՀ դրամով` հասնելով 17,2 մլրդ դրամի, որից դրամային ավանդների պորտֆելն աճել է մոտ 20%-ով` 0.6 մլրդ դրամով:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր ավանդատուներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «Վստահելի», կուտակման իրավունքով: Այս ավանդի նվազագույն չափը սահմանված է 40.000 ՀՀ դրամ, ի տարբերություն մնացած ավանդատեսակների, որտեղ այն կազմում է 100.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, ընդ որում, դրամային ավանդ ներդնելու դեպքում ավանդը կհաշվարկվի տարեկան մինչև 12.3% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,8 %:
2011 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բանկային գրեթե բոլոր ցուցանիշներով գրանցել է զգալի աճ: Ս.թ. հոկտեմբերի 13-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ եւ ՎԶԵԲ միջեւ ստորագրվեց Առեւտրի Ֆինանսավորման վարկային պայմանագիր: Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել ինչպես արտահանող ընկերություններին` նախաարտահանման և հետարտահանման փուլերում, այնպես էլ ներմուծող ընկերություններին:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է իր ավանդատուներին «Արձակուրդային» ավանդատեսակ` նորացված պայմաններով: Այն բոլոր ավանդատուները, ովքեր «Արձակուրդային» ավանդ կներդնեն «Անելիք Բանկ» ՓԲԸ -ում մինչև 2012 թ. հուլիսի 25-ը, հնարավորություն կստանան շահել ուղեգիր դեպի Հունաստան 2 անձի համար:
Հայտարարություն ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
Առաջին անգամ Հայաստանում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն և Պետական Եկամուտների Կոմիտեն, ներմուծողների համար ապրանքների մաքսազերծման գործընթացն արագացնելու նպատակով, առաջարկում են մաքսային վճարումները կատարել «Անելիք Բանկի» «Բանկ-Հաճախորդ» էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ): Այսուհետ համակարգի օգնությամբ մաքսային վճարումները հնարավոր կլինի իրականացնել հաշված րոպեների ընթացքում:
"Անելիք Բանկ" ՓԲԸ վարկային պորտֆելը 2011 թվականի 5 ամիսների ընթացքում աճել է գրեթե 5.8 մլրդ. դրամով` հասնելով 35.3 մլրդ. դրամի: Աճը 2011 թվականի նշված ժամանակահատվածում կազմել է մոտ 20%, ընդ որում միայն ապրիլ-մայիս ամսվա արդյունքներով գրանցվել է վարկային պորտֆելի գրեթե 1մլրդ. դրամի աճ:
2011 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում "Անելիք Բանկ" ՓԲԸ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելն աճել է գրեթե 2.7մլրդ. դրամով` հասնելով 13.7մլրդ. դրամի: 5 ամիսների ընթացքում աճը կազմել է մոտ 25%, ընդ որում միայն մայիս ամսվա ընթացքում գրանցվել է ավելի քան 0.65 մլրդ. դրամի ավանդային պորտֆելի աճ:
Սույն թվականի հունվար–մայիս ամիսների ընթացքում «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը 2010 թվականի ամփոփիչ տվյալների համեմատ աճել է 10.9 %-ով` հասնելով 37,934 պլաստիկ քարտի: Թողարկված պլաստիկ քարտերի քանակով 2010 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է 184.3 % աճ:
"Անելիք Բանկ" ՓԲԸ-ն շուտով, նախկին Գլխամասային Բանկի տեղում, Բաղրամյան պող. 75 հասցեում կբացի նոր` «Բաղրամյան» մասնաճյուղ:
ք. Երևան, Վարդանանց փ. 13
Սույն թվականի օգոստոսի 5-ին ժամը 12:00-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի նոր Գլխամասային գրասենյակում` Վարդանանց 13 հասցեում, Բանկի ավանդատուների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուների միջև դեպի Փարիզ ուղեգրի խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցել են այն բոլոր ավանդատուները, ովքեր 2011 թվականի մայիսի 5-ից օգոստոսի 3-ը «Արձակուրդային» ավանդ են ներդրել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում: Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցում էին թվով 485 ավանդատու: Պատահականության սկզբունքով ավանդատուներից մեկը թափանցիկ արկղի միջից ընտրեց երջանիկ հաղթողի համարը:
Ս.թ. մայիսի 3–ին Երևանում, «Հրազդան» հյուրանոցում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մասնակցությամբ, տեղի ունեցավ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամի կողմից (АrmSEFF) անցկացվող տեղեկատվական սեմինար` «Ինչպե՞ս օգտվել ArmSEFF-ի ֆինանսավորման և տեխնիկական օժանդակության հնարավորություններից» թեմայով: "Անելիք Բանկ" ՓԲԸ-ն, մշակելով ավելի պարզ ընթացակարգ, էլ ավելի հարմար պայմաններով է վերսկսում ավտովարկավորումը Վարկը կտրամադրվի ոչ միայն առաջնային, այլ նաև երկրորդային շուկաներից տրանսպորտային միջոցներ գնելիս: Առաջնային շուկայի համար վարկերը կտրամադրվեն տարեկան սկսած 15 %-ից, իսկ երկրորդային շուկայի համար` սկսած 18 %-ից: Առաջնային շուկայից տրանսպորտային միջոց ձեռք բերելու դեպքում վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվել է 5 տարի, իսկ երկրորդային շուկայի դեպքում` 3 տարի:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Ասիական Զարգացման Բանկի հետ կնքեց առևտրի ֆինանսավորման պայմանագիր
"Անելիք Բանկ" ՓԲԸ-ն նախատեսում է 2011 թվականին ավելացնել վարկային պորտֆելն ավելի քան 40 %-ով
"Անելիք Բանկ" ՓԲԸ-ն Սևան քաղաքում բացել է նոր մասնաճյուղ |