Նորություններ
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր ավանդատուներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «Վստահելի», կուտակման իրավունքով: Այս ավանդի նվազագույն չափը սահմանված է 40.000 ՀՀ դրամ, ի տարբերություն մնացած ավանդատեսակների, որտեղ այն կազմում է 100.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, ընդ որում, դրամային ավանդ ներդնելու դեպքում ավանդը կհաշվարկվի տարեկան մինչև 12.3% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,8 %:
«Անելիք Բանկ» ՓԲԸ թողարկած միջազգային պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականին աճել է գրեթե 30 %-ով «Անելիք Բանկ» ՓԲԸ թողարկած միջազգային VISA, MasterCard պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականի ընթացքում ավելացել է ավելի քան 6000-ով` գրեթե 30 տոկոսով, որին զուգահեռ մոտ 35 %-ով ավելացել է թողարկված քարտերով իրականացվող գործարքների թվաքանակը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարկային պորտֆելը 2011 թվականին հասել է 38,3 մլրդ դրամի: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2011 թվականի ընթացքում գրանցել է զգալի աճ` ավելանալով 8,7 մլրդ դրամով, որը գրեթե 30 %-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Բանկը շարունակել է հաճախորդներին առաջարկել բազմաբնույթ վարկատեսակներ` դրանով իսկ փորձելով բավարարել հաճախորդների պահանջները: Հիմնականում ավելացնելով բիզնեսի վարկավորման ծավալները, միաժամանակ առաջարկվել են ֆիզիկական անձանց համար նախատեսված տարատեսակ վարկեր` ավտովարկեր, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկեր, հիփոթեքային, ուսանողական և այլ տիպի սպառողական վարկեր:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն աճել է շուրջ 65,4 %-ով` 31.12.11թ. դրությամբ հասնելով ավելի քան 18,3 մլրդ դրամի : Ընդ որում, միայն 2011 թ. չորրորդ եռամսյակում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել են 3,2 մլրդ դրամով` 21,2 %-ով: Բանկի ընդհանուր ավանդային պորտֆելը` ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրաված, աճել է շուրջ 67,4 %-ով` հասնելով ավելի քան 20,5 մլրդ դրամի : Ֆիզ. անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է հիմնականում 3 ավանդատեսակներով` «Ապահով», «Վստահելի» և «Արձակուրդային», ընդ որում, «Ապահով» և «Վստահելի» ավանդատեսակների գծով Բանկն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշները` 6,2 մլրդ դրամ: Իսկ իրավաբանական անձանց դեպքում հիմնական աճը պայմանավորված է «Կուտակային» ավանդատեսակով:
"Անելիք" Դրամական Փոխադրումների Համակարգով 2011 թվականի 11 ամիսների ընթացքում փոխանցումների քանակը կազմել է 1,405,088, ինչը ավելի քան 50%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակաշրջանում կատարված փոխանցումների քանակը:
2011 թվականի դեկտեմբերին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է` Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատի հավաստագրի: 2012թ. փետրվարի 15-ին Երևանի ժամանակով ժամը 13:00-ին կկայանա «Անելիք Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի Արտահերթ Ընդհանուր ժողով:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում 2011 թվականի 11 ամսում ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է ավելի քան 6 մլրդ դրամով, մոտ 57%-ով, իսկ միայն դրամային ավանդները նույն ժամանակահատվածում աճել են 107%-ով: Ընդ որում, վերջին 2 ամիսներին պորտֆելն աճել է շուրջ 15%-ով` 2,1 մլրդ ՀՀ դրամով` հասնելով 17,2 մլրդ դրամի, որից դրամային ավանդների պորտֆելն աճել է մոտ 20%-ով` 0.6 մլրդ դրամով:
Հայտարարություն
2011 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բանկային գրեթե բոլոր ցուցանիշներով գրանցել է զգալի աճ:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է իր ավանդատուներին «Արձակուրդային» ավանդատեսակ` նորացված պայմաններով: Այն բոլոր ավանդատուները, ովքեր «Արձակուրդային» ավանդ կներդնեն «Անելիք Բանկ» ՓԲԸ -ում մինչև 2012 թ. հուլիսի 25-ը, հնարավորություն կստանան շահել ուղեգիր դեպի Հունաստան 2 անձի համար:
ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
Առաջին անգամ Հայաստանում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն և Պետական Եկամուտների Կոմիտեն, ներմուծողների համար ապրանքների մաքսազերծման գործընթացն արագացնելու նպատակով, առաջարկում են մաքսային վճարումները կատարել «Անելիք Բանկի» «Բանկ-Հաճախորդ» էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ): Այսուհետ համակարգի օգնությամբ մաքսային վճարումները հնարավոր կլինի իրականացնել հաշված րոպեների ընթացքում: "Անելիք Բանկ" ՓԲԸ-ն, մշակելով ավելի պարզ ընթացակարգ, էլ ավելի հարմար պայմաններով է վերսկսում ավտովարկավորումը Վարկը կտրամադրվի ոչ միայն առաջնային, այլ նաև երկրորդային շուկաներից տրանսպորտային միջոցներ գնելիս: Առաջնային շուկայի համար վարկերը կտրամադրվեն տարեկան սկսած 15 %-ից, իսկ երկրորդային շուկայի համար` սկսած 18 %-ից: Առաջնային շուկայից տրանսպորտային միջոց ձեռք բերելու դեպքում վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվել է 5 տարի, իսկ երկրորդային շուկայի դեպքում` 3 տարի: Էջը թարմացվել է 24.01.2012 թ., 15:52 |
|