|
|
Դրամական փոխանցումներ Moneygram համակարգովՖիզիկական անձանց դրամական փոխադրումների MoneyGram համակարգը միջազգային ճանաչված վճարահաշվարկային համակարգերից է, որը հիմնադրվել է 1940թ.:
MoneyGram համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներ իրականացնելիս փոխանցում ստացողի (շահառուի) չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները հետ են վերադառնում փոխանցման օրվանից 45 օր հետո: Մինչև փոխանցում ստացողի (շահառուի) կողմից գումարը ստանալը փոխանցում կատարողը 45 օրվա ընթացքում կարող է տվյալ փոխանցումը չեղյալ համարելու կամ փոփոխելու դիմում լրացնել բանկում` ներկայացնելով փոխանցման անդորրագրի իր օրինակը և անձնագիրը: MoneyGram համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդունումը (վճարումը) կատարվում է փոխանցման արժույթով: MoneyGram համակարգի միջոցով փոխադրում կատարելիս հաճախորդը (միայն փոխանցող կատարող կողմը) վճարում է հետևյալ միջնորդավճարները.
Գումարի չափը Միջնորդավճար Սկսած Մինչեւ 0.00 100.00 12 100.01 300.00 20 300.01 400.00 24 400.01 600.00 32 600.01 800.00 40 800.01 1,000.00 50 1,000.01 1,200.00 60 1,200.01 1,800.00 75 1,800.01 2,500.00 100 2,500.01 5,000.00 150 5,000.01 7,500.00 225 7,500.01 10,000.00 300 Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել “Անելիք Բանկ” ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ ՀՀ տարածքում. Անելիք Բանկ ՓԲԸ մասնաճյուղերի հասցեները տեղադրված են "Բանկի մասին" բաժնի "Մասնաճյուղեր եւ Բանկոմատներ" ենթաբաժնում:
Էջը թարմացվել է 13.11.2009թ., 18:20 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||