Դրամական փոխանցումներ «Անելիք» համակարգով

Անելիք համակարգը ֆիզիկական անձանց՝ առանց հաշիվների բացման դրամական փոխադրումների համակարգ է, որով հնարավորություն է ընձեռնվում հարազատներին, մտերիմներին, ծանոթներին հատկացնել ֆինանսական օգնություն, հոգալ նրանց ուսման, բուժման և այլ ընթացիկ ծախսերը:

Անելիք համակարգում  Անելիք Ռու դուստր բանկը կատարում է հաշվարկային կենտրոնի դեր:

Անելիք համակարգով դրամական փոխանցումները ընդունվում և վճարվում են աշխարհի 100-ից ավելի երկրներում:

Անելիք համակարգը մշակվել է Անելիք Ռու դուստր բանկի կողմից: Դրամական փոխադրումների Անելիք համակարգը աշխատում և զարգանում է սկսած 1997 թվականից:

Անելիք համակարգի ցանկացած կետից կարելի է դրամական փոխադրումներ կատարել ցանկացած ուրիշ կետ:

Անելիք  համակարգի բոլոր կետերում դրամական փոխադրումներն ընդունվում և վճարվում են կանխիկ:

Անելիք համակարգով փոխադրում կատարելիս հաճախորդից գանձվում է 2-4% միջնորդավճար, կախված փոխադրվող գումարից և ուղղությունից:
Անելիք համակարգը կատարում է նաև AMD/RUB փոխադրումներ 1.5% միջնորդավճարով: ՀՀ-ից փոխադրումը դրամով կատարելիս, ՌԴ-ում վճարվում է ռուբլիով և հակառակը
:


Համակարգում գործում են նաև “ANELIK SUPER” միջնորդավճարներ՝ կախված փոխադրվող գումարից.

ANELIK SUPERԱՄՆ դոլարով փոխանցումների սակագները
սկսած 3000$  մինչև 3999$      0.7%-0.9%
սկսած 4000$  մինչև
4999$      0.6%-0.8%
սկսած 5000$  և ավելի             0.5%-0.7%

ANELIK SUPERԵվրոյով փոխանցումների սակագները
սկսած 1000$   մինչև 1999$      0.7%-0.9%
սկսած 2000$  մինչև
2999$       0.6%-0.8%
սկսած 3000$  և ավելի              0.5%-0.7%

ANELIK SUPER” AMD/RUB փոխանցումների սակագները
սկսած 90000  մինչև 119999RUB    0.7%-0.9%
սկսած 120000  մինչև
149999RUB  0.6%-0.8%
սկսած 150000  և ավելի                 0.5%-0.7%

“Անելիք” դրամական փոխանցումների համակարգում գործում է նոր սակագին.
0.8% բոլոր փոխանցումների համար Անելիք Բանկ ՓԲԸ-ից դեպի Անելիք Ռու դուստր բանկ (հասցեն` ք. Մոսկվա, Յամսկոյե Պոլե 19) եւ հակառակ ուղղությամբ:

Անելիք համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներ իրականացնելիս փոխանցում ստացողի (շահառուի) չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները հետ են վերադառնում փոխանցման օրվանից մեկ ամիս հետո: Մինչև փոխանցում ստացողի (շահառուի) կողմից գումարը ստանալը փոխանցում կատարողը մեկ ամսվա ընթացքում կարող է տվյալ փոխանցումը չեղյալ համարելու կամ փոփոխելու դիմում լրացնել բանկում` ներկայացնելով փոխանցման անդորրագրի իր օրինակը և անձնագիրը:

Անելիք
համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդունումը (վճարումը) ԱՄՆ դոլլարի և Եվրոյի համար կատարվում է փոխանցման արժույթով, իսկ ՌԴ ռուբլու համար` ՀՀ դրամով (փոխարկվում է տվյալ պահին Բանկում գործող փոխարժեքով):

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմելԱնելիք ԲանկՓԲԸ ցանկացած մասնաճյուղ ՀՀ տարածքում կամԱնելիք ՌՈՒՍՊԸ Մոսկվա քաղաքում.


Էջը թարմացվել է 13.11.2009թ., 18:17