Ոչ առեւտրային վարկեր և վարկային ծրագրեր

Հիփոթեքային Վարկեր

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց՝ անշարժ գույքի գնման և վերանորոգման նպատակով, հետևյալ պայմաններով.
1. Բանկի ռեսուրսներով՝
- առավելագույնը՝ 10 տարի ժամկետով, նվազագույնը՝ 6 ամիս ժամկետով,
- առավելագույնը՝ 18 % տարեկան տոկոսադրույքով,
- նվազագույնը՝ 12 % տարեկան տոկոսադրույքով,
- վարկի առավելագույն գումարը՝ 55.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո,
- վարկի նվազագույն գումարը` 500.000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո,
- անշարժ գույքի գնման դեպքում առնվազն 50 % կանխավճար:

2. ԳՀՀ Հիմնադրամի բնակարանային ֆինանսավորման ծրագրով (KFW բանկ)՝
- 10 տարի ժամկետով, 
- առավելագույնը՝ 17 % տարեկան տոկոսադրույքով,
- նվազագույնը՝ 13 % տարեկան տոկոսադրույքով,
- վարկի առավելագույն գումարը՝ 12.000.000 ՀՀ դրամ,
- անշարժ գույքի գնման դեպքում առնվազն 50 % կանխավճար,
- անշարժ գույքի ապահովագրություն՝ նրա գրավադրման արժեքի մինչև 0,4 % տարեկան
- և կյանքի ապահովագրություն՝ վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող, մինչև 1,0 % տարեկան:

Հիփոթեքային վարկերի համար գանձվում է միջնորդավճար՝
- անշարժ գույքի գնման դեպքում 0.5 % + 5000 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 50 000 ՀՀ դրամ,
- անշարժ գույքի վերանորոգման դեպքում 0.5 % + 5000 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 25 000 ՀՀ դրամ:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում կատարվում է վճար՝ մարվող գումարի 1,0 % չափով:
Վարկ ստանալու համար Բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը.
- հաճախորդի դիմում,
- հաճախորդի անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր, սոցիալական քարտ),
- եկամտի մասին տեղեկատվություն (աշխատավարձ և այլն),
- ծախսերի նախահաշիվ (վերանորոգման դեպքում),
- գրավադրվող գույքի սեփականության վկայագիր և սեփականությունը հաստատող հիմքեր,
- բնակության վայրից տեղեկանք,
- այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

3. Ազգային Հիփոթեկային Ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ ծրագրով 
-  առավելագույն ժամկետ` 15 տարի, 
-  նվազագույն ժամկետ` 10 տարի, 
-  առավելագույն գումարը` 20 մլն ՀՀ դրամ, 
-  14-17 % տարեկան տոկոսադրույքով, 
-  անշարժ գույքի պարտադիր ապահովագրմամբ` նրա գրավադրված արժեքի տարեկան մինչև 0.4 %-ի չափով և կյանքի պարտադիր ապահովագրմամբ վարկի մնացորդի նկատմամբ տարեկան մինչև 1.0 % հաշվարկվող:

Սպառողական վարկեր.

1. Ապառիկ կարգով կենցաղային, բժշկական և մարզական տեխնիկա ձեռք բերելու, բնակարանի և բնակելի տան գազաֆիկացման, ջեռուցման, ավտոմեքենաների համար գազի բալոնների ձեռք բերման և տեղադրման և այլ նպատակներով:
Վարկերի պայմաններն են՝
- համաձայն համագործակցության պայմանագրերի՝ առանց կանխավճարի կամ առնվազն 10-20 % կանխավճարով ,
- վարկի առավելագույն գումարը` 5 մլն ՀՀ դրամ,
- վարկի նվազագույն գումարը`  50.000 ՀՀ դրամ,
- 16-24 % տարեկան տոկոսադրույքով,
- մինչև 24 ամիս ժամկետով,
- նվազագույնը 3 ամիս ժամկետով:

Սպառողական վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
գումարը – 2 մլն ՀՀ դրամ
ժամկետը – 2 տարի
տարեկան պարզ տոկոսադրույքը – 20 %
միջնորդավճարը –  3000 ՀՀ դրամ
տարեկան փաստացի տոկոսադրույքը – 22.8%

Որպես ապահովություն է հանդիսանում գնվող կամ այլ գույք:
Վարկերի տրամադրման համար միջնորդավճար հիմնականում չի գանձվում: Առանձին դեպքերում համաձայն Բանկի և հաճախորդի միջև կնքված համագործակցության պայմանագրի գանձվում է միջնորդավճար առավելագույնը՝ 3000 ՀՀ դրամ:
Սպառողական վարկեր են նաև տրամադրվում անշարժ գույքի և ավտոմեքենայի գրավադրմամբ ֆիզիկական անձանց, հետևյալ պայմաններով.
- մինչև 72 ամիս ժամկետով , նվազագույնը՝ 6 ամիս ժամկետով,
- մինչև 24 % տարեկան տոկոսադրույքով,
- մինչև 40 000 000 ՀՀ դրամի չափով,
- վարկի նվազագույն գումարը` 500 000 ՀՀ դրամ,
- միջնորդավճար՝ 1 %+5000 ՀՀ դրամ:

Սպառողական վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
գումարը – 10 մլն ՀՀ դրամ
ժամկետը – 5 տարի
տարեկան պարզ տոկոսադրույքը – 21 %
միջնորդավճարը – (10 մլն X 1 % + 5000) ՀՀ դրամ
տարեկան փաստացի տոկոսադրույքը – 24.4%

Վարկ ստանալու համար Բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը.
- հաճախորդի դիմում,
- հաճախորդի անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր, սոցիալական քարտ),
- աշխատանքի վայրից աշխատավարձի չափի մասին տեղեկանք,
- բնակության վայրից տեղեկանք,
- այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

3. Լոմբարդային Վարկեր
Լոմբարդային վարկերի գծով «Անելիք Բանկ» ՓԲԸ վարկեր է տրամադրում միայն ոսկյա իրերի գրավադրմամբ:
- վարկի առավելագույն գումարը` 2.5 մլն ՀՀ դրամ,
- վարկի նվազագույն գումարը` 40.000 ՀՀ դրամ:
Վարկերը տրամադրվում են 3,6 և 9 ամիս ժամկետներով, վարկի գումարը վերադարձվում է ժամկետի վերջում: Վարկը մեկամսյա ժամկետից շուտ մարելու դեպքում գանձվում է մնացորդի վրա հաշվարկված մեկ ամսվա տոկոսագումար:

Ընդ որում, վարկը 3 ամսով ձևակերպելու դեպքում այն չի կարող գերազանցել ոսկյա իրերի գնահատման արժեքի 90 %-ը, իսկ 6 ամսով ձևակերպելու դեպքում՝ 80 %¬ը, իսկ 9 ամսով ձևակերպելու դեպքում 70 % :

Ոսկյա իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում ոսկյա իրերի (առանց թանկարժեք քարերի) դիմաց տրամադրվող վարկի գումարը ավելացվում է թանկարժեք քարերի գնահատված արժեքի մինչև 50 %¬ի չափով, բայց ոչ ավելի քան ոսկյա իրերի (առանց թանկարժեք քարերի) դիմաց տրամադրվող վարկի գումարի 25 %¬ը:
Ընդ որում, առանձին վերցրած թանկարժեք քարերի գրավադրմամբ վարկերի տրամադրումը արգելվում է:
Վարկերը տրամադրվում են 24 % տարեկան տոկոսադրույքով:
Վարկերի տրամադրման համար գանձվում է միջնորդավճար 0.5 %-ի չափով:
Նշված վարկերը ստանալու համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր և սոցիլական քարտ): 

Լոմբարդային վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
գումարը – 1 մլն ՀՀ դրամ
ժամկետը – 9 ամիս
տարեկան պարզ տոկոսադրույքը – 24%
միջնորդավճարը – 1 մլն x 0.5 %  ՀՀ դրամ
տարեկան փաստացի տոկոսադրույքը – 29.3%

4. Ավտոմեքենաների ձեռք բերման համար տրամադրվող վարկեր
«Անելիք Բանկ» ՓԲԸ վարկեր է տրամադրում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավտոմեքենաներ ապառիկ կարգով ՀՀ¬ում ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող մասնագիտացված կազմակերպություններից ձեռք բերելու նպատակով, առնվազն 20 %¬ի չափով կանխավճար կատարելու պայմանով,
Ռուսաստանի արտադրության ավտոմեքենաների գնման համար վարկը տրամադրվում է 18 % տարեկան տոկոսադրույքով,
արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների գնման համար վարկը տրամադրվում է 15-17 % տարեկան տոկոսադրույքով,
մինչև 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու դեպքում վարկի գործողության ժամկետ է սահմանվում մինչև 3 տարի, իսկ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկի գումարը գերազանցելու դեպքում՝ մինչև 4 տարի ժամկետով,
Երկրորդային ավտոշուկայից ավտոմեքենաների ապառիկ կարգով գնումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպությունից՝ վարկը տրամադրելով 15-19 % տարեկան տոկոսադրույքով հետևյալ պայմաններով և ժամկետներով.
ՌԴ արտադրության օգտագործված ավտոմեքենաներ՝

1

2

3

Արտադրության վաղեմության ժամկետ

Կանխավճարի չափ

Վարկի ժամկետ (ամիս)

մինչև 1տարի ներառյալ

20 %

36

1-ից 5 տարի ներառյալ

30 %

36

6-ից 10 տարի ներառյալ

40 %

24

Արտասահմանյան՝ ոչ ՌԴ, արտադրության օգտագործված ավտոմեքենաներ՝

1

2

3

Արտադրության վաղեմության ժամկետ

Կանխավճարի չափ

Վարկի ժամկետ (ամիս)

մինչև 1տարի ներառյալ

20 %

48

1-ից 5 տարի ներառյալ

30 %

48

6-ից 10 տարի ներառյալ

40 %

36

11-ից 14 տարի ներառյալ

50 %

36

Գյումրիի,Աբովյանի,Էջմիածնի,Վանաձորի, «Պայազատ» մասնաճյուղերի միջոցով իրականացվում է նաև երկրորդային ավտոշուկայից (այլ անձանցից) ավտոմեքենաների ապառիկ կարգով գնում հետևյալ պայմաններով՝
- տարեկան տոկոսադրույք՝ 18 %,
- կանխավճար՝ անկախ գնահատողի կողմից ավտոմեքենայի գնահատված արժեքի առնվազն 40 %-ի չափով,
- վարկի առավելագույն ժամկետ՝ 3 տարի,
- վարկի նվազագույն ժամկետ՝ 6 ամիս,
- վարկի նվազագույն գումարը` 500 000 ՀՀ դրամ,
- վարկի առավելագույն գումարը ՝մինչև 5 տարի արտադրության վաղեմություն ունեցող ավտոմեքենաների համար
10 000 000 մլն ՀՀ դրամ, իսկ 5-ից ավելի դեպքում՝ 5 000 000 ՀՀ դրամ,
- ավտոմեքենայի թողարկման վաղեմության տարեթիվ՝ առավելագույնը 12 տարի:

Նույն հաճախորդի կողմից հինգ և ավելի քանակով և/կամ 25 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի չափով ապառիկ կարգով ավտոմեքենաներ ձեռք բերելու համար վարկը տրամադրվում է պարտադիր կարգով լրացուցիչ անշարժ գույք գրավադրելու պայմանով:
Վարկերը տրամադրվում են պարտադիր կարգով գնվող ավտոմեքենաների ապահովագրման պայմանով (ներկա դրությամբ գործում է 2,5 % տարեկան): Ընդ որում, ապահովագրության համար հիմք է ընդունվում ավտոմեքենայի դիմաց տրամադրված վարկի գումարը:

Ավտոմոքենայի ձեռք բերման համար տրամադրվող վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
գումարը – 5 մլն ՀՀ դրամ
ժամկետը – 36 տարի
տարեկան պարզ տոկոսադրույքը – 17 %
ապահովագրություն - 2.5% (հաշվարկվում է տարեկան` վարկի մնացորդային գումարի նկատմամբ)
տարեկան փաստացի տոկոսադրույքը – 24.8%

5. ՀՀ Կառավարության տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր
ա) ավտոմեքենաների ձեռք բերման
- վարկի առավելագույն գումար` 7 մլն ՀՀ դրամ,
- վարկի նվազագույն գումար` 500.000 ՀՀ դրամ,
- վարկի առավելագույն ժամկետ` 60 ամիս,
- վարկի նվազագույն ժամկետ` 6 ամիս,
- տարեկան 12-15 %,
- նոր ավտոմեքենաների համար` 20% կանխավճար,
- օգտագործված ավտոմեքենաների համար` 40% կանխավճար,

բ) այլ սպառողական վարկեր
- վարկի առավելագույն գումար` 1.5 մլն ՀՀ դրամ,
- վարկի նվազագույն գումար` 200.000 ՀՀ դրամ,
- վարկի առավելագույն ժամկետ` 18 ամիս,
- վարկի նվազագույն ժամկետ` 3 ամիս,
- տարեկան 15-18 %:

Բանկի կողմից տրամադրվող վարկերի փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափը սահմանվում է 34.19 %, ինչը պայմանավորված է սպառողական վարկի տեսակից, վարկի գումարից, վարկի տրամադրման ժամկետից և վարկի տրամադրման հետ կապված ծախսերի մեծությունից:

Վարկ ստանալու համար Բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը.
Ֆիզիկական անձանց համար՝
- հաճախորդի դիմում,
- հաճախորդի անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր, սոցիալական քարտ), 
- աշխատանքի վայրից աշխատավարձի չափի մասին տեղեկանք,
- բնակության վայրից տեղեկանք,
- այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Իրավաբանական անձանց համար՝
- հաճախորդի դիմում,
- իրավաբանական փաստաթղթերի փաթեթ, 
- կազմակերպության ֆինանսական հաշվետվություն և հաշվեկշիռ,
- հիմնադիրների ժողովի արձանագրություն վարկ վերցնելու և գրավ դնելու վերաբերյալ,
- այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Վարկերի տոկոսադրույքի հաշվառման ձևը՝
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի նվազող մնացորդի նկատմամբ:

Մարումների հաճախականությունը՝
Վարկերի տոկոսների մարումները կատարվում են ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ` կախված եկամուտների ստացման առանձնահատկություններից: Անկախ տրամադրված վարկերի արժույթից տոկոսների մարումը կատարվում է միայն ՀՀ դրամով: Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում, վարկի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:

Տույժերի չափերը՝
Ժամկետանց պարտքի (վարկ և վարկի տոկոսագումար) դեպքում Վարկառուն՝ յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարում է տուժանք՝ այդ պարտքի գումարի 0.1-0.5 % չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ՝ տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`

ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկի հասանելիությունը՝
Վարկերի հասանելիության հիմք են հանդիսանում հետևյալ նվազագույն պայմանները.
- համապատասխանություն ծրագրային պահանջներին (օրինակ՝ վարկի գումար և այլն),
- կայուն եկամւտի/ շահույթի աղբյուր,
- գրավի առկայություն, եթե այլ բան չի նախատեսված ծրագրային պահանջներով:

Հայտի մերժում՝
Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենք):

Արտարժույթի ազդեցությունը՝
Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Երաշխիքային նամակներ
Բանկը տրամադրում է նաև երաշխիքային նամակներ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին անշարժ և շարժական գույքի, ոսկյա զարդերի և ոսկու ձուլակտորների, սարքավորումների և դրամական միջոցների գրավադրմամբ£ Երաշխիքի դիմաց գանձվում է միջնորդավճար 2.5% տարեկան տոկոսադրույքով, բայց ոչ պակաս քան 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
Երաշխիքային նամակ ստանալու համար Բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը.
Իրավաբանական անձանց համար՝
- դիմում երաշխիք ստանալու համար,
- իրավաբանական փաստաթղթերի փաթեթ,
- սեփականատերերի ընդհանուր ժողովի (խորհրդի) արձանագրություն, «Անելիք Բանկ»þ ՓԲԸ-ում գրավ դնելու և երաշխիք ստանալու մասին,
- այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Անհատ ձեռնարկատերերի համար՝
- դիմում երաշխիք ստանալու համար,
- պետռեգիստրի վկայական,
- անձնագիր,
- այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Վճարային քարտերով վարկեր.
Վճարային քարտերով վարկային սահմանաչափերը տրամադրվում են առանց, կամ ոչ լիարժեք գրավային ապահովությամբ:

Վարկային սահմանաչափերի պայմաններն են՝
- 18 % տարեկան տոկոսադրույքով,
- առավելագույն գումարը – 10 մլն ՀՀ դրան (արտարժույթ),
- նվազագույն գումարը - 50 000 ՀՀ դրամ (արտարժույթ),
- վարկային սահմանաչափը գործում է մինչև քարտի գործողության ժամկետը,
- 15 օրվա ընթացքում (արտոնյալ ժամկետ) վարկային սահմանաչափը մարելու դեպքում պարտավորության դիմաց տոկոս չի գանձվում, այլ դեպքում տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի տրամադրման պահից ,
- վարկային սահմանաչափը զրոյացման առավելագույն ժամկետը 45 օր է:

Վարկերի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում:
Վարկերի գումարները տրամադրվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Բանկի կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է, իսկ վարկի տրամադրման փաստաթղթերի վերջնական փաթեթը կազմելուց հետո վարկը տրամադրելու առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է:

Վճարային քարտերով վարկային սահմանաչափերի տրամադրումը գրավի բացակայությամբ պայմանավորված է միջազգային բանկային պրակտիկայում տվյալ վարկային ծառայության համար ընդունելի համարվող հանգամանքներով: Տրամադրվող վարկերի տարատեսակներն են.
- Վարկային պատմության հիման վրա տրամադրվող վարկեր,
- Այլ վարկերի հետ զուգահեռ տրամադրվող վարկեր,
- Աշխատավարձային քարտերով վարկեր,
- Վարկարժանության գնահատման հիման վրա տրամադրվող վարկեր,
- Հաշվի շրջանառության գնահատման հիման վրա տրամադրվող վարկեր, 
- Բանկի հաճախորդների կամ բանկի ղեկավարների միջնորդությամբ տրամադրվող վարկեր,
- VIP հաճախորդներին տրամադրվող վարկեր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՐԶ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՎԱՐԿԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ http://www.cba.am/CBA_SITE/downloads/orenk/kanon/kan-_801.pdf  ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ:

Էջը թարմացվել է 01.09.2009թ., 14:13