Առեւտրային վարկեր եւ վարկային ծրագրեր

Առեւտրային վարկեր

1. Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագիր
- առավելագույն գումարը՝ 250000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- նվազագույն գումարը՝ 1000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- առավելագույն ժամկետը - 5 տարի,
- նվազագույն ժամկետը - 3 ամիս,
- տարեկան 13 - 24%, 
- պետ. մասնակցությունը չի գերազանցում 49%,
- մինչև 500 աշխատող,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս:

2. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) համաֆինանսավորման ծրագիր
- գումարը 400000-3000000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- առավելագույն ժամկետը - 5 տարի,
- նվազագույն ժամկետը - 3 ամիս,
- տարեկան 12 - 24%,
- պետ. մասնակցության մասնաբաժինը չի գերազանցում 49%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 12 ամիս:

3. Կոմերցբանկի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագիր
- առավելագույն գումարը՝ 125000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- նվազագույն գումարը` 1000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- առավելագույն ժամկետը - 4 տարի,
- նվազագույն ժամկետը - 3 ամիս,
- տարեկան 13 - 24%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս:

4. Գերմանա-Հայկական Հիմնադրամի (ԳՀՀ) փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագիր
- առավելագույն գումարը՝ 60 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
- նվազագույն գումարը` 300 000 ՀՀ դրամ  կամ համարժեք արտարժույթ, 
- առավելագույն ժամկետը - 5 տարի,
- նվազագույն ժամկետը - 3 ամիս,
- տարեկան 13 - 24%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս:

5. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) առևտրի խթանման ծրագիր
Ակրեդիտիվները և բանկային երաշխիքների տրամադրման նպատակով վարկային միջոցներ
- մինչև 250,000 Եվրո (ԱՄՆ դոլար),
- տարեկան 9% տոկոսադրույքով:

6. Սեփական միջոցներով տրամադրվող առևտրային վարկեր և վարկային գծեր
- առավելագույն գումարը՝ 650000000 ՀՀ դրամ (արտաժույթ),
- նվազագույն գումարը` 50 000 ՀՀ դրամ  (արտաժույթ), 
- առավելագույն ժամկետը - 8 տարի,
- տարեկան 13 - 24%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 12 ամիս,
- վարկային գծի չօգտագործված մասից գանձվում է տարեկան մինչև 2%:
Առանձին դեպքերում բանկի սեփական ռեսուրսներով տրամադրվող վարկերի առավելագույն գումարը կարող է փոփոխվել Բանկի Վարչության որոշմամբ, եթե չկան ծրագրային սահմանափակումներ:

7. Վարկավորում Վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում
Վարկերը տրամադրվում են հիդրոէլեկտրոկայանների զարգացման համար.
- տոկոսադրույքը 10.5% ,
- նվազագույն գումարը՝ 300.000 դոլար (ՀՀ դրամ),
- առավելագույն ժամկետը 120 ամիս,
- նվազագույն ժամկետը - 12 ամիս,
- առավելագույն արտոնյալ ժամկետ12 ամիս,
- ծրագրով նախատեսված ծախսերի 30%-ը ներդրվում է վարկառուի կողմից:
Վարկը տրամադրվում է «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

8. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ծրագիր
Վարկերը տրամադրվում են տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում, (բացառությամբ եթե գործունեությունը իրենից ներկայացնում է նորարարություն) սահմանամերձ և գյուղական բնակավայրերում, աղետի գոտում, գիտավաններում գործող արտադրության կամ ծառայությոան ոլորտների համար, գրավի անբավարարության և ցածր լիկվիդայնության պայմաններում:
- առավելագույն գումարը 45000000 ՀՀ դրամ,
- նվազագույն գումարը` 500 000 ՀՀ դրամ,
- առավելագույն ժամկետը - 3 տարի,
- նվազագույն ժամկետը` 3 ամիս,
- տարեկան 14-17%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս,
- առժույթը ՀՀ դրամ:
ՓՄՁ ԶԱԿ-ը կարող է երաշխավորել վարկի հիմնական գումարի մինչեվ 70%-ը, որը գումարային արտահայտությամբ չի կարող գերազանցել 10 միլիոն ՀՀ դրամը:

9. Վարկավորում ՀԱՀԿ-ի Թրփանջյան Ծրագրի շրջանակներում
ՀԱՀԿ-ի Թրփանջյան Ծրագրի շրջանակներում տրամադրվում են վարկեր ՀԱՀԿ-ի կողմից նշված անձանց
- բիզնես ծրագիր,
- տարեկան մինչև 6%,
- առավելագույն գումարը 4 000 000 ՀՀ դրամ,
- նվազագույն գումարը` 500 000 ՀՀ դրամ,
- առավելագույն ժամկետը 3 տարի,
- առավելագույն արտոնյալ ժամկետը 12 ամիս,
- վարկը տրամադրվում է ՀԱՀԿ-ի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Սույն ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են բացառապես Շիրակի և Տավուշի մարզերում առանց գրավադրման:
Սույն վարկերի գծով միջնորդավճար չի գանձվում:

10. «Էքսպրես» վարկեր մինչև 3 մլն դրամ գումարի չափով՝
Վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց վարկունակության արագ ուսումնասիրության հիման վրա:
- վարկի առավելագույն գումարը՝ 3000000 ՀՀ դրամ (Եվրո, ԱՄՆ դոլար),
- նվազագույն գումարը` 300 000 ՀՀ դրամ (Եվրո, ԱՄՆ դոլար),
- առավելագույն ժամկետը - 3 տարի,
- մինչև տարեկան 24%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս:
Բանկը տրամադրում է «Էքսպրես» վարկեր սեփական միջոցներով և EBRD, Կոմերցբանկի ԳՀՀ ծրագրերով:

11. Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի ծրագիր
Ծրագրի շրջանակներում բանկը տրամադրում է վարկեր ֆիզիկական կամ իրավաբանական այն անձանց, որոնք ներգրավված են կամ մտադրություն ունեն ներգրավվել ՀՀ տարածքում գյուղատնտեսական գործունեության մեջ, ներառյալ՝ վերամշակում, մարկետինգ, վարձակալություն, առևտուր, ծառայություններ և արտադրական գործունեություններ:
- առավելագույն գումարը՝ 150000 ԱՄՆ դոլար, 
- նվազագույն գումարը` 1 000 ԱՄՆ դոլար,
- առավելագույն ժամկետը - 7 տարի,
- տարեկան մինչև 15%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 18 ամիս:

12. Զարգացման Միջազգային Ընկերակցության գյուղական ձեռնարկատիրության և գյուղատնտեսության զարգացման ծրագիր
Ծրագրի շրջանակներում տրամադրվում են վարկեր ֆիզիկական (անհատ ձեռներեց) և իրավաբանական անձանց, որոնք ներգրավված են կամ մտադրություն ունեն ներգրավվել Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և Արագածոտն մարզերում գյուղատնտեսական գործունեության մեջ ներառյալ՝ վերամշակում, մարկետինգ, վարձակալություն, առևտուր, ծառայությունների և արտադրական գործունեություններ:
- վարկի առավելագույն գումարը՝ 150000 ԱՄՆ դոլար (ՀՀ դրամ),
- վարկի նվազագույն գումարը` 1 000 ԱՄՆ դոլար (ՀՀ դրամ), 
- առավելագույն ժամկետը - 7 տարի,
- տարեկան մինչև 15%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 18 ամիս:
Սպասարկման վճարներ
Առևտրային վարկերի համար գանձվում են հետևյալ միջնորդավճարները, եթե այլ բան չի նախատեսված ծրագրային պահանջներով՝

13. ՀՀ կառավարության տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր

- վարկի առավելագույն գումարը՝ 500 000 000 ՀՀ դրամ,
- վարկի նվազագույն գումարը` 500 000 ՀՀ դրամ, 
- առավելագույն ժամկետը - 60 ամիս,
- նվազագույն ժամկետը - 6 ամիս
- տարեկան 12- 15%,

1. Միայն կոշտ գրավով ապահովված վարկեր.
- մինչև 1 մլն. դրամ (արտարժույթ)՝ 3%,
- 1 - 1.5 մլն դրամ (արտարժույթ) ՝ 2%,
- 1.5– 3 մլն. դրամ (արտարժույթ) ՝ 1%:

2. Վարկեր, որոնք ապահովված են նաև նոտարական վավերացում ստացած գրավային պայմանագրերով. - մինչև 3 մլն. դրամ (արտարժույթ) ՝1%,
- 3 - 15 մլն. դրամից (արտարժույթից)՝ 0.5% + 5000 դրամ,
- 15 մլն. դրամից (արտարժույթից) ավելի վարկերի դեպքում ՝ 0.3% +5000 դրամ:

3. Ֆիզիկական անձանց 3 մլն. դրամից կամ համարժեք արտարժույթից ավել վարկերի համար՝ 1% + 5000 դր.:
Մասնաբաժիններով տրամադրվող վարկերի, ինչպես նաև վարկային գծերի դեպքում, սպասարկման վճարը գանձել միայն փաստացի տրամադրվող վարկի մասնաբաժնի դիմաց, ընդ որում, վերը նշված աղյուսակներում նախատեսված սպասարկման վճարի 5000 դրամ դրույքաչափը վարկառուից գանձվում է միայն մեկ անգամ՝ վարկի 1-ին մասնաբաժինը տրամադրելիս: Մասնաբաժիններով տրամադրվող վարկերի, ինչպես նաև վարկային գծերի դիմաց գանձվող սպասարկման վճարի դրույքաչափի կիրառման համար հիմք ընդունել ոչ թե վարկի առանձին մասնաբաժինների չափը, այլ տվյալ վարկային պայմանագրով սահմանված վարկի առավելագույն գումարի չափը:
Վարկային գծերի դեպքում սպասարկման վճարի տոկոսով արտահայտված դրույքաչափը գանձվում է մինչև տվյալ վարկային գծի սահմաններում վարկառուին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը վարկային պայմանագրով սահմանված առավելագույն գումարին հավասարվելու պահը: Վարկային գծի սահմաններում վարկառուին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը վարկային պայմանագրով սահմանված առավելագույն գումարը գերազանցելու դեպքում սպասարկման վճար չի գանձվում:
Որպես գրավի առարկա ընդունվում է.
- անշարժ գույք՝ գրավատուի սեփականության իրավունքով պատկանող հողը, շենքեր, շինություններ, սեփական բնակարաններ, առանձնատներ
- Հիմնական միջոցներ,
- Շրջանառու միջոցներ,
- Ավտոմեքենաներ,
- Թանկարժեք մետաղներ,
- Դրամական միջոցներ :
Առևտրային վարկերը տրամադրվում են պարտադիր գրավադրմամբ, եթե այլ բան չի նախատեսված ծրագրային պահանջներով:
Ծրագրային վարկերի դեպքում 3մլն դրամից ավել կամ համարժեք արտարժույթ գումարի դեպքում անշարժ գույքի գրավադրումը պարտադիր է:
Վարկային պարտավորությունները խախտելու դեպքում վարկառուները բանավոր և գրավոր նախազգուշացվում են: Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, դատական կարգով կատարվում է վարկի պարտքի բռնագանձում՝ այն տարածելով գրավադրված գույքի վրա, իսկ վերջինիս անբավարարության դեպքում՝ նաև վարկառուի այլ գույքի վրա: Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում կատարավում է գույքի հարկադիր առգրավում և իրացում:
Համաձայն գրավի պայմանագրի պահանջի, հնարավոր է նաև արտադատարանական կարգով գրավադրված գույքի սեփականության իրավունքի փոխանցում բանկին:
Վարկ ստանալու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
Իրավաբանական անձանց կողմից. 
- դիմում Բանկի վարչության նախագահի (մասնաճյուղի կառավարչի) անվամբ,
- Պետռեգիստրի վկայական (պատճեն) ,
- Հիմնադիր պայմանագիր (պատճեն) ,
- Կանոնադրություն (պատճեն) ,
- Ֆինանսական հաշվետվություններ ,
- Տեղեկանք Հարկային Տեսչությունից պարտքերի վերաբերյալ,
- Հիմնադիր անդամների ընդհանուր ժողովի(խորհրդի) արձանագրություն, ունեցվածքը «Անելիք Բանկ»-ում գրավ դնելու և վարկ վերցնելու մասին,
- Դեբիտորների և կրեդիտորների ցուցակը ըստ պարտքերի:
Գրավային փաստաթղթեր՝
- Սեփականության վկայագրերի և հիմքերի պատճեները,
- Տեղեկանք պետռեգիստրից փայատերերի վերաբերյալ,
- Տնօրենի նշանակման հրամանից քաղվածք,
- Տեղեկանք (ներ) կադաստրից գույքը կալանքի տակ չլինելու մասին,
- Բնակարան գրավադրելու դեպքում տեղեկանք ԲՇՏ-ից,
- Սարքավորումների գրավադրման դեպքում՝ նրանց անձնագրերը ,
- Ավտոմեքենաների գրավադրման դեպքում նրանց տեխ. անձնագրերի պատճեները և նամակ ՊԱՏ-ին:

Ֆիզիկական անձանց կողմից. 
-  դիմում Բանկի վարչության նախագահի (մասնաճյուղերի կառավարչի) անվամբ,
- Վարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր, կամ հայտարարություն նոտարական գրասենյակում գրավարդրվող գույքը դիմորդին պատկանելու և երրորդ անձանց իրավունքներից զերծ լինելու վերաբերյալ,
- եկամտի մասին տեղեկատվություն (աշխատավարձ և այլն):
Միջազգային ծրագրային վարկերով չեն վարկավորվում հետևյալ գործունեությունները.
- զենքի և զինամթերքի արտադրություն կամ դրանց վաճառք,
- կաշվի կամ կենդանիների մորթու արտադրություն կամ դրանց վաճառք (ոչ թե կաշվե իրերի արտադրություն),
- ծխախոտի արտադրություն,
- ոգելից խմիչքների արտադրություն,
- խաղատներ, արտարժութային սպեկուլյացիա,
- որևէ տիպի արժեթղթերի մեջ ներդրումներ,
- անշարժ գույքի հետ կապված գործարքներ,
- այն ծրագրերը, որոնք կարող են ունենալ որևէ բացասական ազդեցություն շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, օդի, ջրի, հողի, բուսականության և կենդանի աշխարհի վրա:

Վարկերի տոկոսադրույքի հաշվառման ձևը

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի նվազող մնացորդի նկատմամբ:
Մարումների հաճախականությունը՝
Վարկերի տոկոսների մարումները կատարվում ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում, կախված բիզնեսի յուրահատկությունից հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ: Անկախ տրամադրված վարկերի արժույթից տոկոսների մարումը կատարվում է միայն ՀՀ դրամով:
Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում, վարկի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
Վարկերի վաղաժամկետ մարման պայմանները
Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով սահմանված ժամկետներից շուտ մարել վարկը և դրա դիմաց հաշվարկված փաստացի տոկոսագումարը՝ այդ մասին 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով բանկին: Այդ դեպքում, անկախ մարման օրվանից, ժամկետից շուտ մարվող գումարի նկատմամբ նշված 10 /տասը/ օրվա համար, դիմումի օրվանից սկսած, հաշվարկվում է տոկոսագումար՝ վարկային պայմանագրով սահմանված դրույքաչափով: Իսկ եթե վարկը վաղաժամկետ մարվում է այն ստանալու օրվանից սկսած մեկամսյա ժամկետից շուտ, ապա գանձվում է մեկ ամսվա տոկոսագումար:

Վարկի տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Վարկի սկզբնական գումար` 1.000.000 դրամ,

Տարեկան պարզ տոկոսադրույք` 18 %,

Վարկի տրամադրման ժամկետ` 24 ամիս,

 

Վարկի տոկոսագումարների ընդհանուր գումարը` 197.616 դրամ,

Ընդհանուր մարվող գումար` 1.197.616 դրամ:

 

 

Տույժերի չափերը՝

Ժամկետանց պարտքի (վարկ և վարկի տոկոսագումար) դեպքում Վարկառուն՝ յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարում է տուժանք՝ այդ պարտքի գումարի 0.1-0.5 տոկոսի չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ՝ տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:

ԶԳՈւՇԱՑՈւՄ
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՒ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՒ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկի հասանելիությունը

Առևտրային վարկերի հասանելիության հիմք են հանդիսանում հետևյալ նվազագույն պայմանները.
- համապատասխանություն ծրագրային պահանջներին (օրինակ՝ աշխատակիցների քանակ և այլն),
- առնվազն 3 ամսվա եկամտաբեր գործունեություն կան խելամիտ բիզնես ծրագիր,
- գրավի առկայություն, եթե այլ բան չի նախատեսված ծրագրային պահանջներով:

Արտարժույթի ազդեցությունը
Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում
Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենք):

Բանկի կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է: Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի վերջնական փաթեթը կազմելուց հետո վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է:  

Էջը թարմացվել է 01.09.2009թ., 13:59