|
Փոխարկային «Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից ֆիզիկական անձանցից ընդունված Փոխարկային ավանդների տարեկան տոկոսադրույքներն են՝
|
Ժամկետները
|
ՀՀ դրամով
|
ԱՄՆ դոլարով
|
Եվրոյով
|
|
Տարեկան պարզ տոկոսադյույք
|
Տարեկան տոկոսային եկամտաբեր-ություն (հարկված)
|
Տարեկան պարզ տոկոսադյույք
|
Տարեկան տոկոսային եկամտաբեր-ություն(հարկված)
|
Տարեկան պարզ տոկոսադյույք
|
Տարեկան տոկոսային եկամտաբեր-ություն(հարկված)
|
|
3 ամիս
|
6.3%
|
5.7%
|
5.5%
|
5%
|
2.5%
|
2.25%
|
|
4 ամիս
|
6.8%
|
6.17%
|
6.3%
|
5.7%
|
3.0%
|
2.7%
|
|
5 ամիս
|
7.3%
|
6.64%
|
6.8%
|
6.18%
|
3.5%
|
3.17%
|
|
6 ամիս
|
7.8%
|
7.12%
|
7.3%
|
6.66%
|
4.0%
|
3.63%
|
|
7 ամիս
|
8.3%
|
7.6%
|
7.8%
|
7.14%
|
4.2%
|
3.82%
|
|
8 ամիս
|
8.8%
|
8.11%
|
8.3%
|
7.63%
|
4.3%
|
3.91%
|
|
9 ամիս
|
9.0%
|
8.3%
|
8.8%
|
8.13%
|
4.5%
|
4.1%
|
|
10 ամիս
|
9.5%
|
8.83%
|
9.1%
|
8.45%
|
4.7%
|
4.3%
|
|
11 ամիս
|
9.8%
|
9.15%
|
9.3%
|
8.67%
|
4.8%
|
4.4%
|
|
12 ամիս
|
10.5%
|
9.87%
|
10.0%
|
9.38%
|
5.0%
|
4.6%
|
- Փոխարկային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է փոխարկել ներդրված ավանդի արժույթը տվյալ պահին բանկում գործող համապատասխան արժույթի փոխարժեքով, որից հետո ավանդի համար կգործի տվյալ պահին Բանկում գործող Փոխարկային ավանդի տվյալ արժույթի համար սահմանված տարեկան պարզ տոկոսադրույքը:
- Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո, որը պետք է պահպանվի խոստացված տոկոսները ստանալու համար:
- Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում:
- Ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը (անկախ պայմանագրային ժամկետից) մինչև երեք ամիսը լրանալը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվա նախորդող օրը ընկած ժամանակահատվածի համար տվյալ պահին Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, իսկ երեք ամիսը լրանալուց հետո պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում են տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվա նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար տվյալ պահին Բանկում գործող տվյալ ժամկետով տվյալ տեսակի ավանդի տոկոսադրույքով (բայց ոչ ավել, քան տվյալ ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքով): Մինչ այդ Ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորություններ հաշվին փոխանցված) տոկոսագումարները վերը նշված տոկոսադրույքներով վերահաշվարկված տոկոսագումարները գերազանցելու դեպքում գերազանցող գումարը գանձում է հետ վերադարձվող ավանդի գումարից, հակառակ դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարվում է Ավանդատուին: Նման դեպքերում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը շարունակում է գործել ավանդի մնացորդի նկատմամբ:
- Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ Ավանդատուի գրավոր դիմումի համաձայն ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկված տոկոսագումարը կարող է յուրաքանչյուր ամիս ավելացվել ավանդի գումարին և հաջորդ ամսին տոկոսները հաշվարկել ավանդի գումարի և նախորդ ամսվա հաշվարկված տոկոսների գումարի նկատմամբ:
- Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը՝ դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով Ավանդատուին:
- Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
- Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
- Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
- ավանդի հաշվարկման օրինակ.
Ներդրվող ավանդի սկզբնական գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք՝ 10.5 %
Ավանդի ներդրման ժամկետ՝ 12 ամիս
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ 9.87 %
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
Ամսական վճարվող տոկոսներ՝
1.000.000X 10.5%/365 X 30(31) = 8630 ՀՀ դրամ (առանց հարկման)
8630 – 8630 X 10 % = 7767 ՀՀ դրամ (զուտ եկամուտ)
Ավանդի վերջնական գումար՝
1.000.000 + 7767 X 12 = 1.093.204 ՀՀ դրամ (հարկված)
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.
Ավանդի վերջնական գումար՝ 1.098.702 ՀՀ դրամ (հարկված)
Էջը թարմացվել է 01.06.2009թ., 16:21
|