|
Մանկական
Անելիք Բանկ ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից ֆիզիկական անձանցից ընդունված ՙՄանկական՚ ավանդնեի համար սահմանված են հետեւյալ տարեկան տոկոսադրույքները.
|
Ժամկետները
|
Տարեկան պարզ տոկոսադրույք
|
|
ՀՀ դրամով
|
ԱՄՆ դոլարով
|
|
Պայմանագրով սահմանված
|
9%
|
8.5 %
|
ՙՄանկական ավանդի՚ գծով սկզբնական գումարի և ամենամսյա մուծումների չափերի վերաբերյալ գործում է հետևյալ սանդղակը.
|
Ավանդի սկզբնական գումարը
|
Ամենամսյա ավելացման գումարը
|
|
ՀՀ դրամ
|
ԱՄՆ դոլար
|
ՀՀ դրամ
|
ԱՄՆ դոլար
|
|
30000
|
50
|
12000
|
20
|
|
150000
|
250
|
30000
|
50
|
|
300000
|
500
|
60000
|
100
|
- Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում:
- Ավանդատուի (ներդրողի) կամ Երրորդ անձի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը ժամկետից շուտª ավանդի դնելուց մինչև 2 (երկու) տարին լրանալը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ետ պահանջելու օրվա նախորդող օրը ընկած ժամանակահատվածի համար տվյալ պահին Բանկում գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, և մինչ այդ հաշվարկված և ավանդի գումարին ավելացված տոկոսագումարները ցպահանջ ավանդի տոկոսադրույքով վերահաշվարկված տոկոսագումարները գերազանցելու դեպքում գերազանցող գումարը գանձում է ետ վերադարձվող ավանդի գումարից, հակառակ դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարում է Ավանդատուին (ներդրողին) կամ Երրորդ անձին: Ավանդատուի (Ներդրողի) կամ Երրորդ անձի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը ժամկետից շուտª ավանդի դնելուց 2 տարին լրանալուց հետո պահանջելու դեպքում վերահաշվարկը կատարվում է Բանկում գործող 1 տարի ժամկետայնություն ունեցող ավանդի տոկոսադրույքով: Սույն կետում նշված դեպքերը իրականանալուց հետո ավանդը դադարում է լինել ՙՄանկական՚: Գումարի մի մասը ներդրողի կողմից ժամկետից շուտ պահանջելու դեպքում, հաշվին առկա մնացորդի նկատմամբ սկսում է գործել 1 (մեկ) տարով ժամկետային ավանդների համար տվյալ պահին Բանկում գործող տոկոսադրույքը:
- Պայմանագրի գործողության ընթացքում Ավանդատուի (ներդրողի) կողմից ամենամսյա ներդրումը երեք ամսից ավելի ուշացնելու կամ ամբողջությամբ չկատարելու դեպքում, երեք ամսից հետո գործում է 1 տարով ժամկետային ավանդների համար տվյալ պահին Բանկում գործող տոկոսադրույքը:
- Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափըª դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով Ավանդատուին:
- Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
- Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
- Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):
Ավանդի հաշվարկման օրինակ
Ներդրվող ավանդի սկզբնական գումար՝ 300.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք՝ 9 %
Ավանդի ներդրման ժամկետ՝ 48 ամիս
Տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)՝ 9.02 %
300.000 X 9%/365 X 30(31) = 2250 ՀՀ դրամ
2250 – 2250 X 10% = 2025 ՀՀ դրամ (հարկված) 300.000 + 2025 = 302.025 ՀՀ դրամ
302.025 + 60.000 = 362.025 ՀՀ դրամ
362.025 X 9%/365 X 30(31) = 2715 ՀՀ դրամ
2715 – 2715 X 10% = 2443 ՀՀ դրամ (հարկված) 362.025 + 2443 = 364.468 ՀՀ դրամ
Ավանդի վերջնական գումար՝ 3.802.280 ՀՀ դրամ (հարկված)
Էջը թարմացվել է 01.06.2009թ., 16:15
|