Ավանդներ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավում է ցպահանջ, կուտակային, ժամկետային, «Մանկական», «Արձակուրդային», «Անելիք», «Հիփոթեքային» տեսակի ավանդներ, ինչպես նաեւ ժամկետային եւ ցպահանջ ավանդներ՝ հօգուտ երրորդ անձի: Ավանդները ներգրավվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:

Ավանդային տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս կանխիկ և անկանխիկ, բացառապես ՀՀ դրամով: Յուրաքանչյուր ամիս վճարված տոկոսագումարներից, համաձայն ՙԵկամտահարկի մասին՚ ՀՀ օրենքի, գանձվում է 10% եկամտահարկ:


Ավանդային
պայմանագրի կնքման ժամանակ ավանդատուի գրավոր դիմումի համաձայն ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները կարող են յուրաքանչյուր ամիս ավելացվել ավանդի գումարին: Այդ դեպքում հաջորդ ամիս տոկոսները կհաշվարկվեն ավանդի գումարի և նախորդ ամսվա հաշվարկված տոկոսների գումարի նկատմամբ:


Ավանդատուի
կողմից ժամկետային ավանդի գումարը կամ դրա մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում են տոկոսներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ետ պահանջելու օրվա նախորդող օրը ընկած ժամանակահատվածի համար ավանդային պայմանագրով սահմանված կարգով:


Երբ ավանդատուն ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, բանկի կողմից պայմանագրով նախատեսված ժամկետի լրանալու օրը ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի անունով Բանկում բացված բանկային հաշվին (առկայության դեպքում), կամ ձևակերպվում է որպես Բանկի պարտավորություն ավանդատուի հանդեպ, որոնց նկատմամբ տոկոսներ չեն հաշվարկվում:


Համաձայն
ՙՖիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՚ ՀՀ օրենքի ներդրված ավանդները (ցպահանջ, ժամկետային,կուտակային) երաշխավորվում են: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

- միայն դրամային ավանդի դեպքում - երկու միլիոն դրամ,
- միայն արտարժութային ավանդի դեպքումմեկ միլիոն դրամ,
- և դրամային (մեկ միլիոնից ավել) և արտարժութային ավանդի դեպքում երաշխավորվում է միայն դրամային ավանդըմինչև երկու միլիոն դրամ,
- և դրամային (մեկ միլիոնից պակաս) և արտարժութային ավանդի դեպքումերաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ, և արտարժութային ավանդը ՝ մեկ միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով:


Նույն
բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները՝ նունպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդըհամարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:


Ավանդատուի կողմից ավանդը ժամանակին չստանալու դեպքում, բանկի կողմից պայմանագրով նախատեսված ժամկետի լրանալու օրը ավանդի գումարը փոխանցվում է Ավանդատուի անունով Բանկում բացված բանկային հաշվին (առկայության դեպքում), կամ ձևակերպվում է որպես Բանկի պարտավորություն Ավանդատուի հանդեպ, որոնց նկատմամբ տոկոսներ չեն հաշվարկվում:

Բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:

Ավանդատուի անունով բացված ավանդային հաշվում երրորդ անձանց կողմից դրամական միջոցներ չեն կարող մուտքագրվել:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում բանկային հաշիվների համար չնվազող մնացորդներ սահմանված չեն, բացառությամբ քարտային հաշիվների:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԻ ԷՋՈՒՄ:

Հաշվից քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները` ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության.

Հաշվից քաղվածքների տրամադրում

անվճար

Քաղվածքների կրկնօրինակների տրամադրում (1 փաստ. համար)

.

ա) մինչև 3 ամիս վաղեմության ժամկետով

400 ՀՀ դրամ

բ) 3 ամսից մեկ տարի վաղեմության ժամկետով

600 ՀՀ դրամ

գ) 1 տարուց ավել վաղեմության ժամկետով

1000 ՀՀ դրամ

 

Էջը թարմացվել է 13.11.2009թ., 18:24