Բանկային հաշիվներ

Տեղեկատվական ամփոփագիր

Անելիք Բանկ ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից բացված Բանկային հաշիվների

  • Անելիք Բանկ ՓԲԸ կարող են բացվել բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
  • Բանկային հաշիվների համար տարեկան տոկոսադրույքը հավասար է 0% (տարեկան տոկոսային եկամտաբերությունը հավասար է 0%):
  • Բանկային հաշվի բացման համար գործում է միանվագ սակագին 2000 ՀՀ դրամի չափով` ֆիզիկական անձանց համար և 3000 ՀՀ դրամի չափով` իրավաբանական անձանց համար:
  • Բանկային հաշիվների բացման, վարման և դրամարկղային սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համապատասխան պայմանագրով:
  • Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել բանկային հաշիվում եղած դրամական միջոցների համար վճարվող պարզ տոկոսադրույքի չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով հաշվետիրոջը:
  • Հաշվետիրոջ կողմից հաշվով գործառնություններ չկատարելու դեպքում հաշվի պահպանման համար վճարներ չեն գանձվում:
  • Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրումը կատարվում է ոչ ուշ, քան Հաճախորդի կողմից համապատասխան վճարման հանձնարարականը Բանկ ներկայացնելու հաջորդ բանկային օրը:
  • Հաճախորդի հաշվին ուղղված միջոցները մուտքագրվում են Հաճախորդի հաշվին, ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը:
  • Բանկային հաշիվը հաճախորդի դիմումով փակվում է ցանկացած ժամանակ:
  • Բանկային հաշիվը (բացառությամբ քարտային հաշիվների, որոնք փակվում են միայն հաճախորդի դիմումի համաձայն) առանց հաճախորդի դիմումի փակվում է Բանկի կողմից, եթե մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնություններ չեն կատարվել և որոնք չունեն դրամական մնացորդ:
  • Բանկայն հաշվի պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
  • Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):
  • Բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռoրյա ժամկետում, պատշաճ ձեւով հարկադիր կատարողի կողմից ուղարկվում է հաշվետիրոջը:
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռoրյա ժամկետում, պատշաճ ձեւով հարկադիր կատարողի կողմից ուղարկվում է հաշվետիրոջը:

Բանկային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

Ֆիզիկական անձանց համար.

- հաշվի բացման դիմում,
- անձնագիր,
- Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում),
- անհատ ձեռնարկատերի գրանցման վկայականի պատճեն (առկայության դեպքում),
- ֆիզիկական անձանց ռեզիդենտության վերաբերյալ հարցաթերթ,
- հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),
- փոխկապակցված անձանց ցուցակը բանկի կողմից սահմանված տեղեկանքի ձևով:

Իրավաբանական անձանց համար.

- հաշվի բացման դիմում,
- կանոնադրության պատճենը,
- ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,
- լիցենզիայի (առկայության դեպքում) պատճենը,
- հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը,
- լիազորված անձանց ստորագրությունների և կնիքի նմուշով քարտ` հաստատված հարկային տեսչության կողմից,
- լիազորված անձանց նշանակման հիմքերը,
- փոխկապակցված անձանց ցուցակը բանկի կողմից սահմանված տեղեկանքի ձևով:

Էջը թարմացվել է 13.11.09թ., 18:22