Visa պլաստիկ քարտեր

Անելիք Բանկ ՓԲԸ VISA միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտի
Տեղեկատվական ամփոփագիր

Անելիք Բանկ՚ ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից VISA Classic, VISA Gold և VISA Electron տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն են.
VISA Classic, VISA Gold և VISA Electron տեսակի պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 տարի գործողության ժամկետով:
Քարտային հաշվի արժույթը կարող է լինել կամ ՀՀ դրամ, կամ ԱՄՆ դոլար, կամ Եվրոն:
Ժամկետից շուտ քարտի սպասարկման դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ: 

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայություն*

Electron

Classic

Gold

Քարտի տրամադրում

անվճար

անվճար

անվճար

Քարտի տարեկան սպասարկում

5 000 դր

10 000 դր

45 000 դր

Չնվազող մնացորդ USD

10USD

20USD

300USD

Չնվազող մնացորդ EUR

10EUR

20EUR

250EUR

Չնվազող մնացորդ դրամով

5 000 դր

10 000 դր

120 000 դր

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

5 000 դր

9 000 դր

40 000 դր

Կորցրած, գողացված քարտերի վերաթողարկում

5 000 դր

9 000 դր

40 000 դր

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտերի կրկնօրինակի տրամադրում

2 500 դր

5 000 դր

15 000 դր

Հաշվից ամսական քաղվածքի տրամադրում

անվճար

անվճար

անվճար

Հաշվից լրացուցիչ քաղվածքի տրամադրում

1 000դր

1 000դր

1 000դր

Լրացուցիչ քարտի տրամադրում

3 500 դր

7 500 դր

15 000 դր

Քարտի տեղադրում STOP-ցուցակում

-

35 000 դր

35 000 դր

Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում Բանկի կողմից տրամադրված քարտերով

0.5%

0.5%

0.5%

Բանկի կողմից տրամադրված քարտերից Բանկի կողմից տրամադրված քարտերին փոխանցումներ (ինտերնետի միջոցով)

-

0.4%

0.4%

Բանկի կողմից տրամադրված քարտերից այլ բանկերի քարտերին փոխանցումներ (ինտերնետի միջոցով)

-

0.5%

0.5%

Կանխիկի տրամադրում ՀՀ տարածքում գործող այլ բանկերի կանխիկացման կետերում (բացառությամբ HSBC, ՎՏԲ եւ ԱռԷքսիմբանկ բանկերի) Բանկի կողմից տրամադրված քարտերով

1%

1%

1%

Բանկի կողմից տրամադրված քարտերով կանխիկի տրամադրում ՀՀ տարածքից դուրս եւ HSBC, ՎՏԲ եւ ԱռԷքսիմբանկ բանկերի կանխիկացման կետերում

1%, min 2500 դր

1%, min 2500 դր

1%, min 2500 դր

Գործառնությունների ժամանակ SMS հաղորդագրությունների ուղարկում

1 հատ SMS - 35 դրամ

Գործարքներ առեւտրային կետերում

անվճար

անվճար

անվճար

Կանխիկացման օրական սահմանաչափ դրամ

150 000դր

500 000դր

-

Կանխիկացման օրական սահմանաչափ EUR

250EUR

1000EUR

-

Կանխիկացման օրական սահմանաչափ USD

250USD

1000USD

-

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք

2%

2%

2%

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)

1.8%

1.8%

1.8%

Վարկային գծի, օվերդրաֆտի օգտագործած գումարների դիմաց հաշվարկվող %**

-

18%

18%

Վարկային գծի, օվերդրաֆտի օգտագործած գումարների դիմաց հաշվարկվող տարեկան փաստացի տոկոսադրույք

-

19.03%

19.03%


 Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
* Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

  • Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափըª դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը: 
  • Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք: 
  • Պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
  • Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):

          Տոկոսների հաշվարկման օրինակ.
Ներդրվող ավանդի սկզբնական գումար՝                              1.000.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք՝                            2 %
Ավանդի ներդրման ժամկետ՝                                                  12 ամիս
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն՝          1.82 %
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում) 

Ամսական վճարվող տոկոսներ՝ 
1.000.000 X 2%/365 X 30(31) = 1644 ՀՀ դրամ (առանց հարկման) 
1644 – 1644 X 10 % = 1480 ՀՀ դրամ (զուտ եկամուտ) 
Ավանդի վերջնական գումար՝ 
1.000.000 + 1480 X 12 = 1.017.760 ՀՀ դրամ (հարկված)  

Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.
Ավանդի վերջնական գումար՝    1.018.150 ՀՀ դրամ (հարկված) 

Էջը թարմացվել է 01.09.2009թ., 14:56