MasterCard պլաստիկ քարտեր

  Անելիք Բանկ ՓԲԸ MasterCard միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտերի 
Տեղեկատվական ամփոփագիր

Անելիք Բանկ ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից MasterCard Standard, MasterCard Gold և Cirrus/Maestro տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն են. 
MasterCard Standard, MasterCard Gold և Cirrus/Maestro տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանա•իրը ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից:
Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:
Քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 տարի գործողության ժամկետով:
Քարտային հաշվի արժույթը կարող է լինել - կամ ՀՀ դրամ, կամ ԱՄՆ դոլար, կամ Եվրոն:
Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:
Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով MasterCard միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ ՙԱրմենիանՔարդ՚ պրոցեսինգային կենտրոնին: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
Ժամկետից շուտ քարտի սպասարկման դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

 

Ծառայություն*

Cirrus/Maestro

Standard

Gold

Քարտի տրամադրում

անվճար

անվճար

անվճար

Քարտի տարեկան սպասարկում

5 000 դր

10 000 դր

45 000 դր

Չնվազող մնացորդ USD

10USD

20USD

300USD

Չնվազող մնացորդ EUR

10EUR

20EUR

250EUR

Չնվազող մնացորդ դրամով

5 000 դր

10 000 դր

120 000 դր

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

5 000 դր

9 000 դր

40 000 դր

Կորցրած քարտերի, ինչպես նաև PIN-կոդի կորստի (մոռանալու) դեպքում քարտի վերաթողարկում

5 000 դր

9 000 դր

40 000 դր

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտերի կրկնօրինակի տրամադրում

2 500 դր

5 000 դր

15 000 դր

Հաշվից ամսական քաղվածքի տրամադրում

անվճար

անվճար

անվճար

Հաշվից լրացուցիչ քաղվածքի տրամադրում

1 000դր

1 000դր

1 000դր

Լրացուցիչ քարտի տրամադրում

3 500 դր

7 500 դր

15 000 դր

Քարտի տեղադրում STOP-ցուցակում

-

35 000 դր

35 000 դր

Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում Բանկի կողմից տրամադրված քարտերով

0.5%

0.5%

0.5%

Բանկի կողմից տրամադրված քարտերից Բանկի կողմից տրամադրված քարտերին փոխանցումներ (ինտերնետի միջոցով)

-

0.4%

0.4%

Բանկի կողմից տրամադրված քարտերից այլ բանկերի քարտերին փոխանցումներ (ինտերնետի միջոցով)

-

0.5%

0.5%

Կանխիկի տրամադրում ՀՀ տարածքում գործող այլ բանկերի կանխիկացման կետերում (բացառությամբ HSBC բանկի) Բանկի կողմից տրամադրված քարտերով

1%

1%

1%

Բանկի կողմից տրամադրված քարտերով կանխիկի տրամադրում ՀՀ տարածքից դուրս HSBC բանկի կանխիկացման կետերում

1%, min 2500 դր

1%, min 2500 դր

1%, min 2500 դր

Գործարքներ առեւտրային կետերում

անվճար

անվճար

անվճար

Կանխիկացման օրական սահմանաչափ դրամ

150 000դր

500 000դր

-

Կանխիկացման օրական սահմանաչափ EUR

250EUR

1000EUR

-

Կանխիկացման օրական սահմանաչափ USD

250USD

1000USD

-

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք

2%

2%

2%

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)

1.8%

1.8%

1.8%

Վարկային գծի, օվերդրաֆտի օգտագործած գումարների դիմաց հաշվարկվող %**

-

18%

18%

Վարկային գծի, օվերդրաֆտի օգտագործած գումարների դիմաց հաշվարկվող տարեկան փաստացի տոկոսադրույք

-

19.03%

19.03%

 * Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
** Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: 

  • Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը: 
  • Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք: 
  • Բանկի եւ հաճախորդի միջեւ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով: 
  • Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով 

    Տոկոսների հաշվարկման օրինակ.

 Ներդրվող ավանդի սկզբնական գումար՝                              1.000.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք՝                            2 %
Ավանդի ներդրման ժամկետ՝                                                  12 ամիս
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն՝          1.82 %
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)

Ամսական վճարվող տոկոսներ՝ 
1.000.000 X 2%/365 X 30(31) = 1644 ՀՀ դրամ (առանց հարկման)
1644 – 1644 X 10 % = 1480 ՀՀ դրամ (զուտ եկամուտ)
Ավանդի վերջնական գումար՝
1.000.000 + 1480 X 12 = 1.017.760 ՀՀ դրամ (հարկված)
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.
Ավանդի վերջնական գումար՝    1.018.150 ՀՀ դրամ (հարկված)

Էջը թարմացվել է 02.10.2009թ., 14:47