ArCa պլաստիկ քարտեր

«Անելիք Բանկ» ՓԲԸ  ArCa պլաստիկ քարտերի
Տեղեկատվական ամփոփագիր

«Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից ArCa Classic և ArCa Gold տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն ենª 
 ArCa Classic և ArCa Gold տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից:
Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:
Քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 տարի գործողության ժամկետով:
Քարտային հաշվի արժույթը ՀՀ դրամն է: 

Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով ArCa վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ ՙԱրմենիանՔարդ՚ պրոցեսինգային կենտրոնին: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
Ժամկետից շուտ քարտի սպասարկման դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ: 

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայություն*

Classic

Gold

Քարտի տրամադրում

անվճար

անվճար

Քարտի տարեկան սպասարկում

2 000

5 000

Քարտային հաշվի չնվազող մնացորդ

2 000

55 000

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

2 000

5 000

Կորցրած քարտերի, ինչպես նաև PIN-կոդի կորստի (մոռանալու) դեպքում քարտի վերաթողարկում

2 000

5 000

Հաշվից ամսական քաղվածքի տրամադրում

անվճար

անվճար

Լրացուցիչ քաղվածքի տրամադրում

500

500

Լրացուցիչ քարտի տրամադրում

1 000

-

Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում Բանկի կողմից տրամադրված քարտերով

0.5%

0.5%

Կանխիկի տրամադրում այլ բանկերի կանխիկացման կետերում Բանկի կողմից տրամադրված քարտերով

1%

1%

Գործարքներ առեւտրային կետերում

անվճար

անվճար

Բանկի կողմից տրամադրված քարտերից Բանկի կողմից տրամադրված քարտերին փոխանցումներ (ինտերնետի միջոցով)

0.4%

0.4%

Բանկերի կողմից տրամադրված քարտերից այլ բանկերի քարտերին փոխանցումներ (ինտերնետի միջոցով)

0.5%

0.5%

Կանխիկացման օրական սահմանաչափ

300 000

1 000 000

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք

2%

2%

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)

1.8%

1.8%

Վարկային գծի, օվերդրաֆտի օգտագործած գումարների դիմաց հաշվարկվող  %**

18%

18%

Վարկային գծի, օվերդրաֆտի օգտագործած գումարների դիմաց հաշվարկվող տարեկան փաստացի տոկոսադրույք

19.03%

19.03%

 * Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով: 
Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: 
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափըª դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը: 
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք: 
Բանկի եւ հաճախորդի միջեւ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով: 
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով) :

            Տոկոսների հաշվարկման օրինակ.

Ներդրվող ավանդի սկզբնական գումար`                            1.000.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք`
                          2 %
Ավանդի ներդրման ժամկետ`                                                  12 ամիս
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն`     1.82 % (ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)

Ամսական վճարվող տոկոսներ`
1.000.000 X 2%/365 X 30(31) = 1644 ՀՀ դրամ (առանց հարկման) 
1644 – 1644 X 10 % = 1480 ՀՀ դրամ (զուտ եկամուտ) 

Ավանդի վերջնական գումար` 
1.000.000 + 1480 X 12 = 1.017.760 ՀՀ դրամ (հարկված) 
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.
Ավանդի վերջնական գումար`    1.018.150 ՀՀ դրամ (հարկված)

Էջը թարմացվել է 02.10.2009թ., 14:34