Anelik Bank
Exchange: Updated as of 20.05.2013
  • 415.50, 418.50
  • 13.05, 13.45
  • 531.00, 541.00




Հիփոթեքային



Ձեռք բերեք Ձեր երազանքների բնակարանը մեր միջոցով,
հիփոթեքային վարկեր
սկսած 6.5% տոկոսադրույքից
HIPOTEC.jpg
Հիփոթեքային վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց `անշարժ գույքի գնման եւ վերանորոգման նպատակով:

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են հետեւյալ պայմաններով.

1. Գերմանա - Հայկական Հիմնադրամի բնակարանային ֆինանսավորման ծրագիր

• վարկի առավելագույն գումարը `12.000.000 ՀՀ դրամ,
վարկի նվազագույն գումար սահմանված չէ,
• վարկի առավելագույն ժամկետը `120 ամիս,
վարկի նվազագույն ժամկետ սահմանված չէ,
• վարկի տարեկան տոկոսադրույքը `սկսած 13% - ից,
• անշարժ գույքի գնման դեպքում առնվազն 30% կանխավճար,
• անշարժ գույքի ապահովագրություն` անշարժ գույքի գնահատված արժեքի տարեկան սկսած 0.16%-ի չափով,
• կյանքի ապահովագրություն` վարկի գումարի (իսկ հետագայում վարկի մնացորդի) տարեկան սկսած 0.16%-ի չափով, 
վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը` 70%:

2. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսավորման ծրագիր

• վարկի առավելագույն գումարը `20.000.000 ՀՀ դրամ,
վարկի նվազագույն գումար սահմանված չէ,
• վարկի առավելագույն ժամկետը `132 ամիս
վարկի նվազագույն ժամկետ սահմանված չէ, 
• վարկի տարեկան տոկոսադրույքը `սկսած 13% - ից,
• անշարժ գույքի գնման դեպքում առնվազն 30% կանխավճար,
• անշարժ գույքի ապահովագրություն` անշարժ գույքի գնահատված արժեքի տարեկան սկսած 0.16%-ի չափով,
• կյանքի ապահովագրություն` վարկի գումարի (իսկ հետագայում վարկի մնացորդի) տարեկան սկսած 0.16%-ի չափով,
վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը` 70%:

3. «Բնակարաններ երիտասարդներին» ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսավորման ծրագիր

Վարկը տրամադրվում է երիտասարդ ընտանիքներին, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60 տարին եւ միաժամանակ նրանցից ոչ մեկինը `35 տարին: Միայնակ ծնողի դեպքում ծնողի տարիքը չպետք է գերազանցի 30 տարին:

• վարկի առավելագույն գումարը `11.200.000 ՀՀ դրամ,
վարկի նվազագույն գումար սահմանված չէ,
• վարկի առավելագույն ժամկետը `180 ամիս
վարկի նվազագույն ժամկետ սահմանված չէ, 
• վարկի տարեկան տոկոսադրույքը` սկսած 6.5% - ից,
• բնակարանի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել 16.000.000 ՀՀ դրամը և միաժամանակ գնահատված արժեքը`16.500.000 ՀՀ դրամը
• անշարժ գույքի գնման դեպքում առնվազն 30% կանխավճար,
• անշարժ գույքի ապահովագրություն` անշարժ գույքի գնահատված արժեքի տարեկան սկսած 0.16%-ի չափով,
• կյանքի ապահովագրություն` վարկի գումարի (իսկ հետագայում վարկի մնացորդի) տարեկան սկսած 0.16%-ի չափով,
վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը` 70%: 

4. Բանկի սեփական միջոցներով վարկավորում

• վարկի առավելագույն գումարը `100.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
վարկի նվազագույն գումար սահմանված չէ,
• վարկի առավելագույն ժամկետը `120 ամիս
վարկի նվազագույն ժամկետ սահմանված չէ, 
• վարկի տարեկան տոկոսադրույքը `սկսած 12% - ից,
• անշարժ գույքի գնման դեպքում կանխավճար `սկսած 20% - ից:
վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը` 80%:
Հիփոթեքային վարկերի համար սահմանված է սպասարկման վճար վարկի գումարի 1% - ի չափով,
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ `վարկի մարվող գումարի 1% - ի չափով:

Վարկ ստանալու համար Բանկ ներկայացվող փաստաթղթեր `

• հաճախորդի անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր, սոցիալական քարտ)
• եկամտի մասին տեղեկատվություն (աշխատավարձ եւ այլն),
• ծախսերի նախահաշիվ (վերանորոգման դեպքում),
• գրավադրվող գույքի սեփականության վկայական եւ սեփականությունը հաստատող հիմքեր,
• բնակության վայրից տեղեկանք
• այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ`

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ:


Բոլոր տեսակի սպառողական եւ հիփոթեքային վարկերի համար սահմանված է սպասարկման վճար տրամադրվող վարկի 1% - ի չափով, բացառությամբ լոմբարդային վարկերի, որոնց սպասարկման վճարը կազմում է 0.9%:

Վարկի ընթացքում գրավի առարկային գրավադրումից հանելու կամ փոխարինելու համար գանձվում է միջնորդավճար `8000 ՀՀ դրամ:

Վարկային պարտավորությունները խախտելու դեպքում վարկառուները բանավոր եւ գրավոր նախազգուշացվում են, Այնուհետեւ, անհրաժեշտության դեպքում, դատական ​​կարգով կատարվում է վարկի պարտքի բռնագանձում `այն տարածելով գրավադրված գույքի վրա, իսկ վերջին անբավարարության դեպքում` նաեւ վարկառուի այլ գույքի վրա: Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում կատարվում է գույքի հարկադիր առգրավում եւ իրացում:

Համաձայն գրավի պայմանագրի պահանջի, հնարավոր է նաեւ արտադատարանական կարգով գրավադրված գույքի սեփականության իրավունքի փոխանցում բանկին:

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկման ձեւը

"Անելիք Բանկ" ՓԲԸ - ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկերի տոկոսների մարումները կատարվում են ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում, կախված եկումուտների ստացման յուրահատկությունից հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ: Անկախ տրամադրված վարկերի արտարժույթից տոկոսների մարումը կատարվում է միայն ՀՀ դրամով: Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում, վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:

Տույժերի չափերը

Ժամկետանց պարտքի (վարկ եւ վարկի տոկոսագումար) դեպքում վարկառուն, յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարում է տուժանք, այդ պարտքի գումարի 0.1-0.2% - ի չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում `դադարեցման օրվանից մինչեւ պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ` տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով;

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ` վաղաժամկետ   մարվող  գումարի  1% չափով:



Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաեւ արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական / բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին եւ վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք ): 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ  

ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:   ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

                                                               Էջը թարմացվել է 16.04.2013թ., 12:26


  • Mortgage loans
    Are provided for individuals, real estate purchase and renovation purposes.
  • Consumer loans
    Low interest rates on consumer loans secured by property.
  • Purchase of goods
    Loans for purchase of goods by installment.
  • Car purchase loans
    Since 7% of the prepayment, up to 7-year repayment period. Realize your...
  • Lombard loans
    Lombard loans low interest rates.
  • credit card
    Credit card, always available in your pocket.
  • Lending program
    RA Government Economy Stabilization Lending Program
  • MasterCard
    International plastic cards. Service anywhere in the world.
  • Convertable
    Deposit at any time up to 12.2% + chance of...
  • Reliable
    up to 12.3% per annum any time to take back deposit...
  • Safe
    deposit at any time with up to 12.5% + chance...
  • Holiday
    Deposit up to 12%, win 2 ticket to Greece.
  • Anelik
    Deposit up to 12.3%, the introduction of the system Anelik
  • Demand
    "Anelik Bank" of the demand deposits of physical persons and...
  • Arca
    Local plastic cards. Get cash realize utilities and other payments.
  • Visa
    International plastic cards. Service anywhere in the world.
  • MoneyGram
    Financial services to more than 192 countries and individuals without...
  • Anelik
    Money transfers without opening an account the system of minimum...
  • Money transfers to the RA
    Money transfers to more suitable conditions in the territory of...
  • Bank accounts
    Accounts for the benefit of individuals and legal conditions.
  • Safes
    Safest place for your precious items.
  • Junior
    Deposit up to 11.5%, Take care of your child’s safe...
  • Stable
    Accumulative deposit 8.5%, 5.5% for Armenian Drams and...
  • Discounts for cardholders
    up to 50% discount at over 500 best stores, trade...
  • BOOM ENERGY
    IF YOU ARE YOUNG: FREE entry to about 12 clubs...
  • Gold Privilege
    Anelik Bank MasterCard GOLD PRIVILEGE - The card of your...
  • SIMPLE-FAST
    SIMPLE-FAST LOANS. The simplest and fastest way to get a...
  • WEDDING LOANS
    WEDDING LOANS. The simplest and fastest way to get a...
  • Express Student Loans
    given within 24-Hours