Բանկի և նրա հետ կապված անձանց միջև գործարքների ընթացակարգ

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ
Խորհրդի որոշում

Բանկի հետ կապված անձանց հետ կատարվող այնպիսի գործարքները, որոնք կատարվում են Բանկի Խորհրդի կողմից նախապես հաստատված ներքին կանոնակարգերով սահմանված կարգով, ավտոմատ կերպով համարել հաստատված Բանկի Խորհրդի կողմից, իսկ այն գործարքները, որոնց վերաբերյալ չկան Բանկի Խորհրդի կողմից հաստատված ներքին կանոնակարգեր կամ իրականացվելու են հաստատված կանոնակարգերով սահմանված պայմաններից շեղումներով, իրականացնել Բանկի Խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կանոնակարգով սահմանվում են ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ (այսուհետևª Բանկ) կողմից Բանկի աշխատակիցներին, այդ թվում Բանկի հետ կապված անձ - աշխատակիցներին (այսուհետևª աշխատակիցներ) վարկերի և վարկային քարտերով միջոցների տրամադրման ընդհանուր դրույթները£
1.2. Աշխատակիցներին վարկերի և վարկային քարտերով միջոցների տրամադրումը իրականացվում է Գլխամասային բանկի կողմից, Բանկի սեփական և ներգրավված միջոցների հաշվին£
1. 3. Վերոնշյալ վարկերի տրամադրման հետ կապված ռիսկերը կառավարվում են համաձայն ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ խորհրդի կողմից հաստատված ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ վարկային ռիսկի կառավարման քաղաքականության:

2. Վարկի տրամադրման պայմաններ և ընթացակարգ
2.1. Բանկի կողմից աշխատակցին տրամադրվող վարկի և վարկային քարտով միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ աշխատակցի առձեռն ստացվող աշխատավարձի եռապատիկը, եթե աշխատակիցը աշխատում է Բանկում առնվազն 3 (երեք) տարի, կրկնապատիկըª եթե աշխատակիցը աշխատում է Բանկում առնվազն 2 (երկու) տարի և ամսական աշխատավարձի չափովª եթե վերջինս աշխատում է Բանկում առնվազն 1 (մեկ) տարի: Իսկ եթե վարկի տրամադրման պահին Բանկի աշխատակիցը օգտվում է վարկային քարտով տրամադրվող միջոցներից, ապա տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել տվյալ աշխատակցին հասանելիք վարկի գումարի և վարկային քարտով սահմանված առավելագույն սահմանաչափի տարբերությանը:
2.2. Բանկի աշխատակիցներին վարկային քարտերով միջոցներ կարող են տրամադրվել միայն այն դեպքում, եթե աշխատակիցը աշխատում է Բանկում առնվազն 1 (մեկ) տարի: Բանկի կողմից աշխատակիցներին վարկային քարտերով տրամադրվող միջոցների առավելագույն սահմանաչափը չի կարող գերազանցել տվյալ աշխատակցի առձեռն ստացվող ամսական աշխատավարձը, եթե վարկային քարտով միջոցների տրամադրման պահին Բանկի աշխատակիցը չունի Բանկից ստացված վարկ: Իսկ եթե ունի` ապա այն չի կարող գերազանցել տվյալ աշխատակցին առձեռն տրամադրվող ամսական աշխատավարձի և բանկից ստացված վարկի գծով ամսական վճարումների (մասնակի մարումներ և տոկոսներ) տարբերությանը:
2.3. Բանկի կողմից աշխատակիցներին տրամադրվող վարկերի և վարկային քարտերով միջոցների տարեկան տոկոսադրույքը սահմանվում է Բանկի Վարչության նախագահի առանձին կարգադրությամբ: Ընդ որում, Բանկի կողմից աշխատակիցներին տրամադրվող վարկերի և վարկային քարտերով միջոցների տոկոսադրույքը չի կարող ցածր լինել մինչ այդ Բանկի կողմից սեփական միջոցների հաշվին Բանկի այլ հաճախորդներին տրամադրված վարկերի և վարկային քարտերի տոկոսադրույքից:
2.4. Բանկի կողմից բանկի աշխատակիցներին տրամադրվող վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 1 (մեկ) տարի:
2.5. Բանկի կողմից բանկի աշխատակիցներին տրամադրվող վարկի մարումը և տոկոսների վճարումը իրականացվում է աշխատակիցների աշխատավարձից ամենամսյա պահումների միջոցով:
2.6. Վարկի գումարի մասնակի մարումը կատարվում է հետևյալ կարգով.
առաջին ամսից մինչև ութերորդ ամիսը ներառյալ վարկի գումարի 8 (ութ) %-ի չափով,
իններորդ ամսից մինչև տասներկուերորդ ամիսը ներառյալª վարկի գումարի 9 (ինը) %-ի չափով:
2.7. Բանկի կողմից աշխատակիցներին տրամադրվող վարկային քարտերով միջոցների մարման առավելագույն ժամկետը սահմանվում է քարտի գործողության ժամկետը:
2.8. Աշխատակիցների կողմից վարկային քարտերով ստացված միջոցների մարումը կատարվում է իրենց աշխատավարձից ամենամսյա պահումների միջոցով:
2.9. Ժամկետից շուտ վարկի կամ վարկային քարտի մարման դեպքում աշխատակիցներից տույժեր և տուգանքներ չեն գանձվում:
2.10. Աշխատակիցները իրենց յուրաքանչյուր հաջորդ անգամ տրամադրվող վարկը կարող են ստանալ նախորդ վարկային պարտավորությունը ամբողջությամբ մարելուց հետո:
2.11. Բանկի կողմից իր աշխատակիցներին վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով, իսկ վարկային քարտերով միջոցներըª ՀՀ դրամով և արտարժույթով: Ընդ որում, բանկի աշխատակիցներին մեկից ավելի վարկային քարտերով տրամադրված միջոցների հանրագումարը չի կարող գերազանցել սույն կանոնակարգի 2.2 կետով նախատեսված վարկային քարտերով միջոցների առավելագույն սահմանաչափը:
2.12. Սույն կանոնակարգով վարկեր և վարկային քարտով միջոցներ աշխատակիցներին տրամադրվում են հետևյալ ընթացակարգի համաձայն. աշխատակցին վարկ (վարկային քարտով միջոցներ) տրամադրելու համար վերջինիս կողմից ներկայացվում է դիմում Վարչության նախագահի անունով, որտեղ նշվում է դիմողի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, վարկի չափը, ժամկետը և գրավը (աշխատավարձը): Վարչության նախագահը դիմումը մակագրում է վարկերի գծով Վարչության նախագահի տեղակալի, վարկային ստորաբաժանման ղեկավարի և գլխավոր հաշվապահի անունով: Դիմումի վրա վարկային ստորաբաժանման ղեկավարի և գլխավոր հաշվապահի կողմից կատարվում են նշումներ աշխատակցի նախորդ պարտավորության մարման և տրամադրվող վարկի չափի մասին: Այնուհետև կազմվում է վարկային պայմանագիրը, որը դիմումի հետ միասին ներկայացվում է Վարչության նախագահին կամ վարկերի գծով Վարչության նախագահի տեղակալինª ստորագրման և կնքման համար: Այնուհետև, կարգադրություն է տրվում հաշվապահությանը, որին կցվում է վարկային պայմանագրի օրինակը և դիմումը :

3. Վարկային պայմանագրի դադարման հիմքեր
3.1. Սույն կանոնակարգով վարկային պայմանագրերը կարող են դադարել տրամադրված վարկը և/կամ վարկային քարտով տրամադրված միջոցները, ամբողջությամբ մարելու կամ աշխատակցի ազատվելու կամ աշխատակցին աշխատանքից ազատելու դեպքերում: Ընդ որում, վերջինիս աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը տրվում է միայն վարկի (ներառյալ վարկային քարտով տրամադրված միջոցների) մնացորդը ամբողջությամբ մարելուց հետո:

4. Այլ դրույթներ
4.1. Սույն կանոնակարգով սահմանված կետերի պահանջներից որևէ շեղում կարող է կատարվել Բանկի Վարչության որոշման հիման վրա£
4.2. Սույն կանոնակարգը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել14.10.2005թ հաստատված ՙՙԱնելիք Բանկ՚ ՍՊԸ կողմից բանկի աշխատակիցներին, այդ թվում բանկի հետ կապված անձ աշխատակիցներին (այսուհետև աշխատակիցներ) տրամադրվող վարկերի և վարկային քարտերի վերաբերյալ (Նոր խմբագրությամբ)՚ կանոնակարգը:
4.3. Սույն կանոնակարգը ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

Էջը թարմացվել է 01.08.2009թ., 14:26