Բանկի Վարչության աշխատանքների գնահատումը

 Կորպորատիվ կառավարման սկզբունքներից ելնելով և ղեկավարվելով  "Բանկերի և Բանկային գործունեության մասին"  ՀՀ օրենքի դրույթներով, Բանկի արդյունավետ ղեկավարման համար գործում է Բանկի Վարչությունը:Բանկի Վարչությունն իրականացնում է Բանկի գործունեության ընթացիկ ղեկավարումը, կազ­մա­կերպում է Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի, Բանկի Խորհրդի և իր կողմից ըն­դուն­ված ո­րո­շումների կա­տարումը, ապահովում է բանկի խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագրի և ներքին ակտերի կատարումը:

Բանկի Խորհրդը, Վարչության աշխատանքների գնահատման համար, հիմք է ընդունում Վարչության նախագահի, Գլխավոր հաշվապահի, Ներքին վերահսկողության վարչության կողմից Խորհրդին ներկայացվող պարբերական հաշվետվությունները և տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական բանկի ստուգման ակտերը, ինչպես նաև արտաքին աուդիտի եզրակացությունը: Վարչության աշխատանքները գնահատվում են ելնելով Վարչության կողմից իրականացվող՝

  • Բանկի ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքից,
  • Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումից,
  • Ռիսկերի զսպմանը ուղղված գործառույթներից,
  • Բանկի ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումից,
  • Տոկոսադրույքների քաղաքականությունից,
  • Եկամուտների և ծախսերի արդյունավետ պլանավորումից և իրականացումից,
  • Կադրային քաղաքականությունից:


Բանկի աշխատակիցների թիվը



«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ
«Անելիք բանկ» ՓԲԸ –ի (Գլխամասային բանկի և մասնաճյուղերի) աշխատակիցների թվաքանակը 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 345 մարդ:

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿ «ԱՆԵԼԻՔ ՌՈՒ» ՍՊԸ
Առևտրային բանկ «Անելիք ՌՈՒ» ՍՊԸ դուստր բանկի աշխատակիցների թվաքանակը 2009 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ 94 մարդ:

Էջը թարմացվել է 20.10.2009 թ., 17:45