Հաճախորդների իրավունքներ

     

Հայտարարություն

Ցանկացած անձ կարող է ստանալ Անելիք Բանկ ՓԲԸ վերաբերյալ Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Տեղեկատվության պատճենները տրամադրվում են ԱՆՎՃԱՐ: Օրենքը կարող եք գտնել` https://www.cba.am/AM/lalaws/Bankeri_ev_bankayin_gorcuneutyan_masin.pdf  էլեկտրոնային հասցեում, իսկ Բանկի ներքին իրավական ակտին` ստորև նշված  Հաճախորդների կողմից ներկայացված բողոք-պահանջների քննության կարգից:
Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում (փոստային եղանակով տրամադրելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում), բացառությամբ, եթե տեղեկատվության կողքին նշված չի ավելի երկար ժամկետ: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` support@anelik.am, կամ փոստով` Անելիք Բանկ ՓԲԸ, Վարդանանց 13 հասցեով: 
ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Բողոքների և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն՝ +37410 59 33 33 հեռախոսահամարով: 

էջը թարմացվել է 23.09.2017 11:01
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: