Ծանոթություն 

Օտարերկրյա Հաշիվների Հարկման Համապատասխանության ակտի (FATCA)-ին 


  • Տեղեկացնում ենք, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ամբողջությամբ համապատասխանում է ԱՄՆ Օտարերկրյա Հաշիվների Հարկման Համապատասխանության Ակտի (ՕՀՀՀԱ) պահանջներին:
  • ՕՀՀՀԱ կոչված է կանխել ԱՄՆ հարկատուների կողմից ԱՄՆ-ից դուրս ստացվող շահույթի համար հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունը:
  • ՕՀՀՀԱ ուղղակի պահանջները և պայմանները պահանջում են «Անելիք Բանկ» ՓԲԸ-ից, ի թիվս այլ պահանջների, հետևյալները.
    • Վերանայել, գնահատել և թարմացնել յուրաքանչյուր հաշվետիրոջը վերաբերող տվյալները (Ճանաչի՛ր քո Հաճախորդին),
    • Որոշել՝ արդյոք «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի որևէ հաշվետեր համարվում է ԱՄՆ հարկային ռեզիդենտ:
    • Համաձայն ՕՀՀՀԱ պահանջների «Անելիք բանկ» ՓԲԸ-ն պարտավոր է տրամադրել ԱՄՆ Հարկային ծառայությանը (IRS) ԱՄՆ հարկատուների կողմից բացված ֆինանսական հաշիվների վերաբերյալ ՕՀՀՀԱ-ով սահմանված տեղեկատվությունը:

Այդ նպատակով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, ձեռնարկել է Բանկի հաճախորդների միջև ամերիկյան հարկատուներին բացահայտելու միջոցառումներ, որոնք ներառում են Բանկի կողմից հաճախորդի հարկային ռեզիդենտության կարգավիճակը հավաստող տեղեկատվության և փաստաթղթերի ստացում, որոնք իրականացվում են ստորև ներկայացված ձևաթղթերը լրացնելու միջոցով`

Հարցերի դեպքում կարող ենք զանգահարել 010 59 33 33


էջը թարմացվել է 05.12.2017 15:11
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: