Բանկի գործունեության սկզբունքները և ուղղությունները

Բանկն իր գործունեությունն իրականացնում և առաջնորդվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ ակտերով, ՀՀ բանկային համակարգի գործունեությունը կանոնակարգող օրենքներով և այլ օրենքներով, ինչպես նաև ներքին նորմատիվ իրավական ակտերով:


Ներկայիս բանկային համակարգի պայմաններում Բանկն իր գործունեության ընթացքում հաճախորդներին ծառայությունները մատուցում է Բանկի ներքին իրավական ակտերի և պայմանագրային հիմքերի հիման վրա` հավատարիմ մնալով այն սկզբունքներին, որոնք հնարավորինս վստահելի մթնոլորտ, Բանկի ծառայություններից օգտվելու թափանցիկ հնարավորություններ և սպասարկման պայմաններ են ստեղծում Բանկին դիմող և Բանկում սպասարկվող հաճախորդների համար:


Բանկն առաջնորդվում է հաճախորդների սպասարկման հարմարավետության, որակի բարձրացման սկզբունքներով, այդ իսկ պատճառով Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում ամբողջապես ներդրված է հաճախորդների սպասարկման մեկ պատուհանի սկզբունքը:


Բանկն առաջնորդվում է շահութաբերության կայուն մակարդակի ապահովման սկզբունքով` գտնվելով հնարավոր ռիսկերի հսկվող շրջանակներում:


Բանկն իր սակագնային քաղաքականության մեջ սահմանում է Հայաստանի բանկային համակարգում գործող սակագների նկատմամբ մրցունակ մակարդակ:
Բանկի Խորհրդի և գործադիր մարմնի միջև փոխհարաբերությունները հիմնված են Բանկի կանոնադրությամբ սահմանված դրույթներին համապատասխան, և Բանկի ռազմավարական խնդիրների լուծման ժամանակ առաջնահերթ է Բանկի Խորհրդի որոշումը: Բանկը ղեկավարների և աշխատակիցների փոխհարաբերություններում առաջնորդվում է գործող հիերարխիկ կառուցվածքով:


Նոր բանկային ծառայությունների և տեխնոլոգիաների ներդրման հարցում Բանկը վարում է ակտիվ քաղաքականություն, որը նպաստում է հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև հավելյալ եկամուտների ստացմանը:

Բանկն իր գործունեությունն իրականացնում է բանկային գործառնությունների և ծառայությունների լայն շրջանակի միջոցով` հաշվի առնելով Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների ռիսկայնության մակարդակները: Իր գործունեության ուղղություները սահմանելիս Բանկն առաջնորդվում է իր հիմնական առաքելության իրագործմամբ:


Բանկի գործունեության հիմնական ուղղություններն են.
ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցում. նշված սեգմենտին առաջարկվող գործիքները ներառում են ինչպես վարկային և ավանդային պրոդուկտները, այնպես էլ արագ դրամական փոխանցումների համակարգերով իրականացվող փոխանցումները, ընթացիկ հաշիվների սպասարկումը, անհատական պահատեղերի սպասարկումը, վճարային քարտերով գործառնությունները, ինչպես նաև ինտերնետ և մոբայլ բանկային ծառայությունները,
իրավաբանական անձանց բանկային ծառայությունների մատուցում. նշված սեգմենտում Բանկի թիրախային հաճախորդներն են միկրո և ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտները, որոնց առաջարկվում են միջազգային ծրագրերով բիզնես վարկեր, առևտրի ֆինանսավորման գործիքներ, աշխատավարձային նախագծերով տրամադրվող վարկային գծեր, հաշիվների սպասարկման գործառնություններ և այլն:

էջը թարմացվել է 05.12.2017 15:10
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: