Բանկի առաքելությունը և տեսլականը

 

Բանկի փիլիսոփայությունը

Բանկը կարևորում է իր հաճախորդների, աշխատողների և բաժնետիրոջ հետաքրքրութ­յունների հավասարաչափ բավարարումը: «Հիմնվելով պատճառա­հետևանքային կապի սկզբունքի վրա` մենք լիովին գիտակցում ենք, որ մեր հմուտ և մոտիվացված աշխատակիցները կապահովեն կայուն և հուսալի բիզնես գործընթացներ, որը կնպաստի հաճախորդների գոհունակության և բավարարվածության մեծացմանը և, հետևաբար, մեր բաժնետիրոջ կողմից սահմանված թիրախների իրագործմանը»:

Բանկի առաքելությունը

Բանկի առաքելությունն է. «Լինել վստահելի և կայուն գործընկեր փոքր ու միջին ձեռնարկությունների համար և խթանել ֆիզիկական անձանց կենսամակարդակի բարձրացումը՝ նրանց տրամադրելով պարզ և իրենց պահանջմունքներին համապատասխան բանկային ծառայություններ»։

Բանկի տեսլականը    

Բանկի տեսլականն է. «Դառնալ ՀՀ ֆինանսական համակարգի ՄՓՄՁ և մանրածախ բանկային ծառայությունների շուկայի առաջատարը ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներով»:

Բանկի արժեքները   

Բանկն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է հետևյալ արժեքների պահ­պանմամբ.
Գերազանցություն. «Մենք ձգտում ենք գերազանցել մեր հաճախորդների, աշխատակիցների և բաժնետիրոջ սպասելիքները` իրականացնելով նրանց պահանջմունքների կայուն ուսում­նասիրություն: Որակական գերազանցությունը նպաստում է քանակական գերազանցությանը»: 
Թափանցիկություն. «Մենք կարևորում ենք թա­փան­ցիկությունը մեր հաճախորդների նկատ­մամբ` նրանց տրամադրելով համալիր տեղե­կատվություն մեր կողմից մատուցվող բոլոր բանկային ծառայությունների վերաբերյալ: Մենք կարևորում ենք նաև լիարժեք տեղեկատվության հասանելիության ապահովումը տարբեր տեղե­կատվական աղբյուրների միջոցով»: 
Վստահություն. «Իրականացնելով բանկա­յին ծառա­յությունների համալիր վաճառք` մենք կարևորում ենք մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը` որպես հուսալի գործընկերոջ»:
Հավատարմություն. «Մենք կարևորում ենք մեր հաճախորդների և աշխատողների հավատար­մությունը և ստեղծում պայմաններ նրանց կայու­նության համար: Մեր աշխատակիցներն ունեն մաս­նագիտական աճի, սոցիալական անվտան­գության երաշխիքներ, իսկ մեր հաճախորդները` համալիր ծառայությունների ստացման հնարավորություններ իրենց հարմարավետության համար»: 
Պրոֆեսիոնալիզմ. «Մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը ստեղծում է կայուն բիզնես գործընթացներ և հարատև ուսուցման հնարա­վորություն: Մենք կարևորում ենք փորձի փոխանակումը մեր աշխատակիցների միջև և նրանց ներդաշնակ համա­գործակցությունը»:


էջը թարմացվել է 23.09.2017 10:35
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: