Բանկի պատմությունը

«Անելիք Բանկ» ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ:
1996թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը գրանցվել է (ՀՀ ԿԲ արտոնագիր No 9) և սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն:
«Անելիք Բանկ» ՓԲԸ ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ – տնտեսական մակարդակի բարելավման բնագավառում:
2007թ. «Անելիք Բանկ» ՍՊԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:

2017
Moody's Investors Service գործակալությունը Անելիք Բանկին շնորհել է «Երկարաժամկետ տեղական եւ արտարժութային ավանդների» B2 վարկանիշ՝ կայուն հեռանկարով:

2016
Էրեբունի համայնքի Էրեբունի 7/60 հասցեում բացվել է Բանկի նոր «Էրեբունի» մասնաճյուղը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ նոր բաժնետերը` FISTOCO LTD-ն, համալրել է կանոնադրական կապիտալը 21.8 մլրդ ՀՀ դրամով:
«Անելիք Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Վարդան Դիլանյանը:

2015
Բանկը միացել է «Converse Transfer» դրամական փոխանցումների համակարգին:

Կենտրոն համայնքի Տիգրան Մեծի 4 հասցեում բացվել է Բանկի նոր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը:

Բանկն արժանացել է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի:

2014
2014 թվականի փետրվարի 7-ին Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղը:

Գործարկվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը:

Բանկը միացել է «Intel Express», «Tandem Transfers», «Avers», «Sigue Money Transfer», «Unistream»  դրամական փոխանցումների համակարգին:

Բացվել է Բանկի «ՄԱԼԱԹԻԱ» (ք. Երևան, Րաֆֆու 39/61) մասնաճյուղը

Բանկն արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտեֆիկատի


2013
2013 թվականի սեպտեմբերի 17-ին Բանկի Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը:

2012
Բանկը միացել է «Բիստրայա Պոչտա» դրամական փոխադրումների համակարգին:

2011
Բացվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ նոր Գլխամասային շենքը ք. Երևան, Վարդանանց 13 հասցեում:  Նոր հասցե, նոր հնարավորություններ:

Բացվել է Բանկի «Բաղրամյան» (ք. Երևան) մասնաճյուղը


2009-2010
Բանկն իր կապիտալում ներգրավել է  ինստիտուցիոնալ բաժնետեր` ի դեմս լիբանանյան ԿրեդիտԲանկ ՓԲԸ-ի:

2008
Բացվել է Բանկի «Դավթաշեն» (ք. Երևան) մասնաճյուղը:

Բացվել է Բանկի «Վանաձոր» (ք. Վանաձոր) մասնաճյուղը:

2007
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ ստորագրվեց համաֆինանսավորման վարկային պայմանագիր խոշոր վարկերի տրամադրման համար:

Ստորագրվեց միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրի պայմանագիր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ:

Ստորագրվեց պայմանագիր Համաշխարհային Բանկի ֆինանսավորման հիման վրա Գյուղական Ֆինանսկան կառույց գործակալության հետ, գյուղատնտեսական գործունեության խթանման վարկային ծրագիր իրականացնելու համար:



2006
Բացվել է Բանկի  «Շենգավիթ» մասնաճյուղը;

Բացվել է Բանկի Էջմիածնի մասնաճյուղը;

Բանկն արժանացել է "Citibank"-ի կողմից տրվող մրցանակին;

Բանկն արժանացել է ՀՀ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մրցանակին;

Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային III գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան);

Բանկը փետրվար ամսին դարձավ VISA International-ի լիիրավ անդամ:

2005
Վարկային պայմանագիր Commerzbank-ի հետ KFW Բանկի երաշխիքով;

Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային II գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան);

Գյումրիի մասնաճյուղի նոր շենքի ձեռք բերում:

2004

Բացվել է Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղը:
2003
Բացվել է Բանկի  «Արաբկիր» մասնաճյուղը;

Անդամակցում "MasterCard International" միջազգային համակարգին;

«Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկի գրանցում ՌԴ ԿԲ-ի կողմից;

Համագործակցություն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ:

2002
Ընդգրկում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագրում:

2001
Անդամակցություն SWIFT համակարգին;

«Արմենիան քարդ»ընկերության բաժնետեր;

Բանկն արժանացել է «Ֆրանսիայի արդյունաբերողներին աջակցման Ասոցիացիայի ոսկե մեդալ» մրցանակին;

Ընդգրկում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության կազմակերպության վարկային ծրագրում:

2000
Բանկն արժանացել է որակի ասպարեզում ՀՀ կառավարության մրցանակին;

«Անելիք Բանկ» ՍՊԸ Մոսկվա քաղաքի մասնաճյուղը ստացել է ՌԴ Կենտրոնական Բանկի արտոնագիր:

1999
Ընդգրկում Գերմանա-Հայկական Հիմնադրամի վարկային ծրագրում;

Ընդգրկում Միգրացիայի միջազգային կազմակերպության վարկային ծրագրում:

1995-1998
Բանկը ընդգրկվել է «Եվրասիա» հիմնադրամի վարկային ծրագրում:

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: