Բանկի Խորհրդի կազմը

Վարդան Դիլանյան

«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ
Ծնվել է 1971թ. հուլիսի 24-ին:  
1994թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, այնուհետև` «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոցը:  
2008-2011 թթ. աշխատել է  «ԲԻՆԲԱՆԿ» ԲԲԸ տարբեր ղեկավար պաշտոններում:
2008թ. նշանակվել է «ԲԻՆԲԱՆԿ»  ԲԲԸ նախագահ:
2011թ.-ից  աշխատում է  «Ակսենչեր» (Accenture PLC) խորհրդատվական ընկերությունում: Ներկայումս հանդիսանում է  «Ակսենչեր» (Accenture PLC) ներկայացուցչության ղեկավար (համատեղությամբ), Ղազախստանում «Ակսենչեր Թեքնոլոջի Վենչրզ Բ.Վ.» ՍՊ ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն, ինչպես նաև` «Ակսենչեր» ՍՊԸ կառավարիչ-տնօրեն «Ֆինանսական ծառայություններ» գործառնական խմբում:

Կարեն Մարգարյան

«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ
Ծնվել է 1955թ. մայիսի 2-ին:
1976թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև 1990թ.-ին` Կարլսրուզի համալսարանը (Գերմանիա) և 2006թ.-ին`Կառավարման պետական համալսարանը (Մոսկվա):
2003-ից առ այսօր աշխատում է Գլոբալ էկոնոմիկայի ԳՀԻ-ում (Մոսկվա) և ներկայումս հանդիսանում է Գլոբալ էկոնոմիկայի ԳՀԻ տնօրեն:
2006թ.-ից առ այսօր աշխատում է Մոսկվայի ֆինանսաիրավաբանական համալսարանի Էկոնոմիկայի և կառավարման ամբիոնում` որպես պրոֆեսոր:
2012-2013 թթ. աշխատել է «Ռոսնետ» ԲԲԸ-ում` որպես ծրագրերի ղեկավար:

Մաքսիմ Մորոզով

«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ
Ծնվել է 1973թ. հունվարի 17-ին:
Ավարտել է Օմսկի պետական տեխնիկական համալսարանը:
2004-2009թթ. աշխատել է «ԲԻՆԲԱՆԿ» ԲԲԸ տարբեր ղեկավար պաշտոններում:
2008թ.-ին նշանակվել է «ԲԻՆԲԱՆԿ» ԲԲԸ նախագահի խորհրդական, ավագ փոխնախագահ:
2009թ. հանդիսացել է «Վյատկա Բանկ» ԲԱԲ ԲԲԸ վարչության նախագահը:
2010թ.-ին նշանակվել է «Պլատինա Բանկ» ԲԲԸ նախագահի խորհրդական:
2011-2013 թթ. աշխատել է «ԳՈՒՏԱ Բանկ» ԲԲԸ-ում որպես Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, փոխնախագահ:
2013-2015 թթ. աշխատել է «ՖԻԱ-ԲԱՆԿ» ՓԲԸ-ում` որպես վարչության նախագահ:
2015թ.-ից առ այսօր հանդիսանում է «ԲԻՆ Բանկ Ստոլիցա» ԲԸ վարչության նախագահ:
2016թ.-ի հոկտեմբերի 28-ից հանդիսանում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ:

Հագոբ Գասարճեան

«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ
Ծնվել է 1946թ. հոկտեմբերի 12-ին:  
Ավարտել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանը:  
2000թ. ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ:  
2005թ. վերընտրվել է որպես Լիբանանի խորհրդարանի անդամ: Գլխավորում է Խորհրդարանի` Արտագաղթողների գործերով հանձնաժողովը:  
2000-2009 թթ.աշխատել է որպես Լիբանանա-Հայկական խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի նախագահ: Հանդիսանում է Լիբանանա-Իտալական, Լիբանանա-Ավստրալիական, Լիբանանա- Գերմանական եւ Լիբանանա-Բուլղարական խորհրդարանական հանձնաժողովների անդամ, ինչպես նաեւ Լիբանանի եւ Եվրոպական Խորհրդարանի խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի անդամ: Համաձայն Խորհրդարանի 28.07.2005թ. թիվ 907 որոշման, հանդիսանում է Արաբական շուկաների կոորդինացման հանձնաժողովի Լիբանանյան մասնաճյուղի անդամ:

Մազեն Ա. Շեհայեբ

«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ
Ծնվել է 1968թ. նոյեմբերի 20-ին:
1991թ. ավարտել է Շվեյցարիայի Ամերիկյան Քոլեջի տնտեսագիտության և միջազգային բիզնեսի կառավարման բաժինը:
1995-2000 թ.թ. եղել է  Մերձավոր Արևելքի Դաշնային բանկի փոխնախագահը մասնավոր հաճախորդների գծով:
2001-2003 թ.թ. եղել է Քուվեյթի Գալֆ բանկի կառավարիչը առաջնային բանկային ծառայությունների գծով:
2004-2009 թ.թ. եղել է Քուվեյթի և Մերձավոր Արևելքի ֆինանսական ներդրումների ընկերության կառավարիչը միջազգային շուկայական արժեթղթերի գծով:
2010 թվականից մինչ օրս աշխատում է լիբանանյան “Կրեդիտ Բանկ” Ս.Ա.Լ.-ում որպես օտարերկրյա մասնաճյուղերի համակարգման ղեկավար:

Բանկի Վարչության կազմը

Ռուբեն Մելիքյան

Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ֆինանսական տնօրեն, Վարչության անդամ
Ծնվել է 1976թ. նոյեմբերի 5-ին: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը: 
Ավարտել է Բեռլինի Տեխնիկական Համալսարանի «Տնտեսագիտություն» ֆակուլտետը: 
2010թ. հանդիսանում է ACCA լիակատար անդամ: 2013 թվականին նշանակվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Ֆինանսական տնօրեն, Վարչության անդամ: 2017 թվականի հուլիսի 31-ին նշանակվել է Անելիք Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։  
Ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և աուդիտի ոլորտներում: 
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Սերգեյ Վիրաբյան

Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն - վարչության անդամ
Ծնվել է 1971թ. հուլիսի 21-ին:
Ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությամբ:
2016թ․ նոյեմբերի 7-ին նշանակվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի 1-ին տեղակալ, Վարչության անդամի ժ/պ:
Ունի ավելի քան 17 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում։
Աշխատանքային գործունեության ընթացքում ՀՀ առաջատար բանկերում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Կարեն Նալբանդյան

Բիզնեսի զարգացման տնօրեն - վարչության անդամ
Ծնվել է 1976թ. մարտի 30-ին:
Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական Համալսարանի Մեխանիկական-Մաթեմատիկական ֆակուլտետի “Ֆինանսական և ակտուար մաթեմատիկայի” բաժինը:
2017 թվականի հոկտեմբերին նշանակվել է ”Անելիք Բանկ” ՓԲԸ Բիզնեսի զարգացման տնօրեն, Վարչության անդամ:  
Ունի ավելի քան 13 տարվա միջազգային աշխատանքային փորձ ֆինանսական և ներդրումային ոլորտներում:

Վարդան Գևորգյան

Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն - վարչության անդամ
Ծնվել է 1982 թ-ի փետրվարի 25-ին։
Ավարտալ է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Տնտեսագիտության Ինստիտուտի ասպիրանտուրան և Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտի «Ֆինանսահաշվային» ֆակուլտետը։
Ունի տնտեսագիտական գիտությունների թեկանծուի կոչում։
Աշխատում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում 2013 թվականի դեկտեմբերի 16-ից։
Ունի ավելի քան 13 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ռաֆիկ Սուվարյան

Ռիսկերի կառավարման գծով տնօրեն, Վարչության անդամ
Ծնվել է 1986թ. մայիսի 10-ին:
Ավարտել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը կից Ֆինանսական Համալսարանի «Բանկային Գործ» ֆակուլտետը ։
Վերապատրաստվել է ԱՄՆ-ի Ֆլեթչերի անվան Իրավունքի և Դիվանագիտության դպրոցում։
2014 թվականին նշանակվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի խորհրդական, Վարչության անդամ:
Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Անուշիկ Խաչատրյան

Գլխավոր հաշվապահ-Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության պետ, Վարչության անդամ
Ծնվել է 1979թ. օգոստոսի 16-ին:
Ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտի «Ֆինանսահաշվային» ֆակուլտետը և նույն ֆակուլտետի ասպիրանտուրան:
2017 թվականի Օգոստոսի 9-ին նշանակվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխավոր հաշվապահ-Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության պետ, վարչության անդամ :
Ունի ավելի քան 18 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում:
Ամուսնացած չէ:

Արման Ասատրյան

Գործառնական տնօրեն - վարչության անդամ
Ծնվել է 1977թ. հունվաի 16-ին:
Ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտի «Ընդանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ ։

2017 թվականին նշանակվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Գործառնական տնօրեն, Վարչության անդամ:
Ունի ավելի քան 19 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում:
Ամուսնացած է, ունի մեկ տղա:

Բանկի վերահսկողությունը

Նուբար Ժամկոչյան

Ներքին աուդիտի  վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ծնվել է 1977թ. դեկտեմբերի 3-ին:
Ավարտել է Երևանի «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ:
2017թ․ փետրվարի 2-ին նշանակվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ ներքին աուդիտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
2007թ. հունիսի 1-ից զբաղեցնում է «Անելիք Բանկ» ՓԲԸ ներքին աուդիտի վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում։
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
էջը թարմացվել է 05.12.2017 15:10
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: