Հաճախորդների կապը բանկի հետ
Անելիք Բանկը բարձր է գնահատում տարիների ընթացքում ձեռք բերված հեղինակությունը եւ ձգտում է համապատասխանել հաճախորդների պահանջներին:
Բանկի աշխատակիցների հետ շփվելիս բանկում կամ հեռախոսով, եթե Ձեզ մոտ ցանկություն է առաջացել արտահայտել Ձեր կարծիքը սպասարկման որակի վերաբերյալ, Դուք կարող եք այս էջում հայտնել Ձեր կարծիքը, ինչպես դրական, այնպես էլ բացասական:
Այս բաժնում կարող եք թողնել նաեւ Ձեր առաջարկությունները կապված Բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ սպասարկման որակի հետ:
Խնդրում ենք կապվել Բանկի հետ հետեւյալ հեռախոսահամարներով` (37410) 22 65 26, 22 87 17, 22 82 80, կամ ձեր նամակներն ուղարկել support@anelik.am էլէկտրոնային հասցեին: Ցանկալի է, որ նշվեն նաեւ կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե)` Ձեզ հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով:
Բանկում նաեւ տեղադրված է բողոքների եւ առաջարկությունների արկղիկ, որտեղ եւս կարող եք թողնել Ձեր առաջարկությունները եւ/կամ բողոքները:
Ակնկալում ենք փոխշահավետ համագործակցություն Ձեզ հետ:
Էջը թարմացվել է 17.09.2009թ., 18:13
|