Հաճախորդների իրավունքները

Հայտարարություն

     Ցանկացած անձ կարող է ստանալ Անելիք Բանկ ՓԲԸ վերաբերյալ Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Տեղեկատվության պատճենները տրամադրվում են ԱՆՎՃԱՐ: Օրենքը կարող եք գտնել` http://www.cba.am/CBA_SITE/downloads/orenk/orenk/orenq2.pdf էլեկտրոնային հասցեում:

   Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում (փոստային եղանակով տրամադրելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում), բացառությամբ, եթե տեղեկատվության կողքին նշված չի ավելի երկար ժամկետ: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` support@anelik.am, կամ փոստով` Անելիք Բանկ ՓԲԸ, Բաղրամյան 75 հասցեով:

Էջը թարմացվել է 17.09.2009թ., 14:07