Բանկի գործունեության սկզբունքները և հիմնական ուղղությունները

Բանկի գործունեության սկզբունքները 

     Բանկը իր գործունեությունը իրականացնում և առաջնորդվում է ՀՀ քաղօրենսգրքի և ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ընդունված նորմատիվ ակտերով, ՀՀ բանկային համակարգի գործունեությունը կանոնակարգող օրենքներով և այլ օրենքներով, որոնց առկայությունը հնարավորին սահմաններում երաշխիք է հանդիսանում բանկային համակարգի կայունության:
     Ներկայիս բանկային համակարգի կայունության պայմաններում բանկը իր գործունեության ընթացքում իր հաճախորդների հետ հարաբերությունները իրականացնում է պայմանագրային հիմքերի վրա և հավատարիմ է մնում այն սկզբունքներին, որ հնարավորին վստահելի մթնոլորտ, բանկի ծառայություններից օգտվելու թափանցիկ հնարավորություններ և սպասարկման պայմաններ ստեղծելով բանկին դիմող և բանկում սպասարկվող հաճախորդների համար, ակնկալում է էֆեկտիվ աշխատող հաճախորդների ներհոսք դեպի բանկ, և արվում է ամեն հնարավորը որպեսզի հաճախորդների գործունեությունը կարգավորվի և ֆինանսական վիճակը լավանա, քանի որ լավ և ֆինանսապես հզոր հաճախորդներով հզոր է համարվում նաև բանկը: Միաժամանակ բանկում գործող ֆինանսական գործիքների հետ ծանոթանալով և գործարքներ իրականացնելով հաճախորդների ամբողջ հիմնադիր և ֆինանսական փաստաթղթերը համապատասխանեցվում են գործող օրենքներին, քանի որ բանկը ավելի օպերատիվ է արձագանքում գործող օրենքների փոփոխությանը:
    
Բանկում ղեկավարների և աշխատակիցների փոխհարաբերություններում գործում է այն սկզբունքը, որ ցանկացած գործառնություններ իրականացնելիս, քանի որ հաճախորդների հետ անմիջապես շփվում են բանկի ստորին օղակների աշխատակիցները, ապա նրանք են առաջին հերթին ծանոթանում հաճախորդների առաջարկություններին, բողոքներին և հուզող հարցերին, և հետևաբար նրանց կողմից ներկայացրած ցանկացած առաջարկություն ընդունվում և իր արձագանքն է ստանում ղեկավարության կողմից: Բանկի մասնակիցների և գործադիր մարմնի միջև փոխհարաբերությունները հիմնված են բանկի կանոնադրությամբ սահմանված նորմերին համապատասխան և Բանկի ռազմավարական խնդիրների լուծման ժամանակ առաջնահերթ է Բանկի մասնակիցների ժողովի որոշումը:
    
Ընթացիկ, օպերատիվ խնդիրների լուծման պատասխանատվությունը դրված է բանկի Վարչության վրա: Նոր միջազգային ստանդարտներին համապատասխան բանկային տեխնոլոգիաների ներմուծման և ներդրման հարցում, բանկի քաղաքականությունը համապատասխանում է այն սկզբունքին, որ ցանկացած միջազգային ստանդարտներին համապատասխան բանկային գործիք, որի ներդրման արդյունքում աճում են բանկի եկամուտները և բարձրանում է բանկի իմիջը, բանկը անելու է ամեն հնարավորը դրանց ներդրման համար: Դրա վառ ապացույցն է բանկի կողմից տարվող աշխատանքները պլաստիկ քարտերի սպասարկման բնագավառում ակտիվացման ուղղությամբ, ակրեդիտիվային գործառնությունների ակտիվացման ուղղությամբ և այլն:


Բանկի գործունեության հիմնական ուղղությունները

Բանկը իր գործունեությունը իրականացնում է բանկային գործառնությունների և ծառայությունների լայն սպեկտրի միջոցով:Բանկում առաջարկվող ծառայությունների մեջ մեծ ծավալ են կազմում ֆիզիկական անձանց դրամական փոխադրումները, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները, արտադրական, առևտրային, գյուղատնտեսական և սպասարկման ոլորտներին տրամադրվող ծրագրային վարկերը, ոսկու գրավադրմամբ սպառողական վարկերը, ավտոմեքենաների և կենցաղային ապրանքների ապառիկ ձեռքբերման վարկերը, միջբանկային շուկայում կատարվող գործառնությունները, ակրեդիտիվային, արտարժութային և պլաստիկ քարտերով կատարվող գործառնությունները:

Մատուցվող ծառայությունների ցանկում այս տարի շարունակվեց հաջողությամբ սպասարկվել՝

  • հաճախորդներին ապրանքների և ավտոմեքենայի ապառիկ ձեռքբերման համար վարկեր տրամադրելու ծառայությունները;
  • բնակարաններ ձեռք բերելու նպատակով հաճախորդներին վարկեր տրամադրելու գործընթացները;
  • Բանկում միջազգային MASTER CARD և VISA քարտային համակարգի ներդրման միջոցով, միջազգային քարտերի սպասարկման ծառայությունը;
  • քարտային գործառնությունների ցանկի և ծավալի մեծացման շնորհիվ հաճախորդների աշխատավարձերի և կոմունալ վճարների կատարման ծառայությունը քարտերի միջոցով:

Աշխարհի առաջնակարգ բանկերում Բանկի թղթակցային հաշիվների առկայությունը ստեղծում է լայն ցանց, որը հնարավորություն է տալիս փոխանցումներ կատարել աշխարհի ցանկացած վայր, և որի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է:Տնտեսության զարգացման նպատակով տրամադրված վարկերի մեջ գերակշռող են արտադրության և առևտրի ոլորտներին տրամադրված վարկերը:
Բանկի կողմից ներգրավված միջոցների կազմում մեծ տեսակարար կշիռ ունեն ռեզիդենտ հաճախորդներից ներգրավված միջոցները:Բանկի կողմից սպասարկվող հաճախորդների մեջ մեծ քանակ են կազմում իրավաբանական և ֆիզիկական անձինք, մասնավորապես իրավաբանական անձանց մեջ մեծ գերակշռող ծավալ են կազմում պետական մասնակցություն չունեցող ռեզիդենտ կազմակերպությունները:

Էջը թարմացվել է 31.08.2009 թ., 12:51