Բանկի առաքելությունը և նպատակները
Անելիք Բանկի առաքելությունը
"Անելիք Բանկ" ՓԲԸ առաքելությունն է. լինել վստահելի և կայուն գործընկեր փոքր և միջին ձեռնարկությունների համար, ապահովել արագ, որակյալ և մատչելի գներով Հայաստանի և արտերկրի ֆիզիկական անձանց դրամական փոխադրումները:
Բանկը բանկային համակարգում գոյություն ունեցող և միջազգային ստանդարտներին համապատասխանող գործառնությունների և ծառայությունների ցանցի ընդլայնման գործընթացի շնորհիվ և հաճախորդների համար ստեղծած նպաստավոր պայմանների պարագայում վարում է իր կողմից որդեգրած բանկի համաչափ և կայուն զարգացման քաղաքականությունը:
Բանկը Հայաստանի Հանրապետության առաջին բանկերից է, որը, օգտվելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների երկարաժամկետ և համեմատաբար ցածր տոկոսադրույքով միջոցներից, ինչպես նաև ներքին ֆինանսական շուկայից ներգրավված միջոցներից, իրականացնում է տնտեսության տարբեր ոլորտների վարկավորում, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի և սպասարկման ոլորտների:
Հաճախորդների սպասարկման որակի և մատուցվող ծառայութունների ցանկի և աշխարհագրության ընդլայնման, նոր բանկային տեխնոլոգիաների ներդրման միջոցով ամրապնդում է իր տեղը դրամական փոխադրումների ծառայությունների սպասարկման շուկայում:
Անելիք Բանկի նպատակները
Բանկը իր գործունեության ռազմավարական կարևոր խնդիրները իրականացնելիս իրեն համար կարևորում է հետևյալ նպատակները՝
- կապիտալիզացիայի մակարդակի բարձրացում, որի ընթացքում կարձանագրվի կապիտալի մակարդակի անընդատ բարձրացում,
-
շուկայի անընդատ նվազող տոկոսադրույքների պայմաններում շահութաբերության բավարար մակարդակի ապահովում,
-
բանկային ռիսկերի նվազեցում և կառավարում,
-
նոր ձևավորվող ծառայությունների շուկաներում դիրքերի ամրապնդում և արդյունավետ գործունեության ծավալում,
-
վարկավորման գործընթացներում ձեռք բերված հաջողությունների պահպանման, ամրապնդման և զարգացման, ինչպես նաև բնակարանների ձեռքբերման հիփոթեքային վարկավորման տեսակարար կշռի մեծացում,
-
հաճախորդների սպասարկման պայմանների առավելագույնս բավարարում, ինչպես ծավալային, կառուցվածքային, այնպես էլ միջազգային ստանդարտներին համապատասխանեցման առումով,
-
բանկի իմիջի բարձրացում, մատուցվող ծառայությունների մատչելիության և ցանկի, հաճախորդների սպասարկման պայմանների և մակարդակի, համապատասխան սպասարկող տեխնիկայի և սպասարկման անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացման միջոցով
-
նոր ներդրվող բանկային ծառայությունների ցանկի ընդլայնում, այդ թվում նոր միջազգային քարտային ծառայությունների ներդրման զարգացման միջոցով,
-
ճիշտ կադրային քաղաքականության վարում, միաժամանակ բարձրացնելով անձնակազմի մասնագիտական որակավորման մակարդակը:
Էջը թարմացվել է 31.08.2009 թ., 12:40
|