Բանկի պատմությունը
Անելիք Բանկ" ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ:
1996թ. "Անելիք" փայատիրական առևտրային բանկը գրանցվել է (ՀՀ ԿԲ արտոնագիր No 9) և սկսել է գործել որպես "Անելիք Բանկ" Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն:
"Անելիք Բանկ" ՓԲԸ ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ – տնտեսական մակարդակի բարելավման բնագավառում:
2007թ. "Անելիք Բանկ" ՍՊԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:
1995 – 96 թթ.
- Բանկի համար տնտեսական ճգնաժամից դուրս գալու տարիներն են;
- Ընդգրկում "Եվրասիա" հիմնադրամի վարկային ծրագրում:
1997 – 98 թթ.
- Վերակազմավորման և կայունացման տարիներ;
- Ընդգրկում Համաշխարհային Բանկի վարկային ծրագրում;
- Համագործակցություն "Լինսի" հիմնադրամի հետ:
1999 թ.
- Ընդգրկում Գերմանա-Հայկական Հիմնադրամի վարկային ծրագրում;
- Ընդգրկում Միգրացիայի միջազգային կազմակերպության վարկային ծրագրում:
2000 թ.
- Բանկն արժանացել է որակի ասպարեզում ՀՀ կառավարության մրցանակին;
- "Անելիք Բանկ" ՍՊԸ Մոսկվա քաղաքի մասնաճյուղը ստացել է ՌԴ Կենտրոնական Բանկի արտոնագիր:
2001 թ.
- Անդամակցություն SWIFT համակարգին;
- "Արմենիան քարդ" ընկերության բաժնետեր;
- Բանկն արժանացել է "Ֆրանսիայի արդյունաբերողներին աջակցման Ասոցիացիայի ոսկե մեդալ" մրցանակին;
- Ընդգրկում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության կազմակերպության վարկային ծրագրում:
2002 թ.
- Ընդգրկում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագրում:
2003 թ.
- Բացվել է Բանկի "Արաբկիր" մասնաճյուղը;
- Անդամակցում "MasterCard International" միջազգային համակարգին;
- "Անելիք Ռու" ՍՊԸ առևտրային դուստր բանկի գրանցում ՌԴ ԿԲ-ի կողմից;
- Համագործակցություն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ:
2004 թ.
- Բացվել է Բանկի "Նոր Նորք" մասնաճյուղը:
2005 թ.
- Վարկային պայմանագիր Commerzbank-ի հետ KFW Բանկի երաշխիքով;
- Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային II գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան);
- Գյումրիի մասնաճյուղի նոր շենքի ձեռք բերում:
2006 թ.
- Բացվել է Բանկի "Շենգավիթ" մասնաճյուղը;
- Բացվել է Բանկի Էջմիածնի մասնաճյուղը;
- Բանկն արժանացել է "Citibank"-ի կողմից տրվող մրցանակին;
- Բանկն արժանացել է ՀՀ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մրցանակին;
- Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային III գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան);
- Բանկը փետրվար ամսին դարձավ VISA International-ի լիիրավ անդամ
2007 թ.
- Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ ստորագրվեց համաֆինանսավորման վարկային պայմանագիր խոշար վարկերի տրամադրման համար:
- Ստորագրվեց միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրի պայմանագիր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ:
- Ստորագրվեց պայմանագիր Համաշխարհային Բանկի ֆինանսավորման հիման վրա Գյուղական Ֆինանսկան կառույց գործակալության հետ, գյուղատնտեսական գործունեության խթանման վարկային ծրագիր իրականացնելու համար
- Երևանի Դավիթաշեն թաղամասում և Վանաձոր քաղաքում երկու նոր մասնաճյուղերի տարածքների կապիտալ վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, որոնք կբացվեն 2008թ առաջին կեսին:
2008 թ.
- Բացվել է Բանկի «Վանաձոր» (ք. Վանաձոր) մասնաճյուղը
- Բացվել է Բանկի «Դավթաշեն» (ք. Երևան) մասնաճյուղը:
2009թ.
- Բանկն իր կապիտալում ներգրավել է ինստիտուցիոնալ բաժնետեր` ի դեմս լիբանանյան ԿրեդիտԲանկ ՓԲԸ-ի:
Էջը թարմացվել է 01.09.2009 թ., 10:00
|