bonds.png
Պարտատոմսեր Ներդրումների առավել շահավետ տարբերակ

Պարտատոմսեր

Ծրագրային ազդագիր և թողարկման վերջնական պայմաններ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016թ. դեկտեմբերի 7-ի Թիվ N 1/886Ա որոշմամբ 2016թ. դեկտեմբերի 8-ին գրանցվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Bonds.png


«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի և բանկային հաշիվներ բացել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում: Անելիք Բանկը հանդիսանում է հաշվի օպերատոր, հետևաբար`բոլոր հաշիվները հնարավոր կլինի բացել հենց Անելիք Բանկում, որոնք կբացվեն անվճար: Բանկին վերապահված է պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

Պարտատոմսեր ձեռքբերող  ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող նվեր – քարտերի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` Ավանդատու և պարտատոմս ձեռք բերող ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող նվեր – քարտերի պայմանները